Բախումներ Մարդինում. սպանվել է 3 թուրք զինվոր և 1 ոստիկան

Թուրքիայի քրդաբնակ Մարդին նահանգում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների և թուրքական ուժերի միջև բախումներ են տեղի ունեցել: Թուրքական «haberler» լրատվական կայքի տեղեկացմամբ` մարտի 21-ին շրջանի Դիջլե և Ֆըրաթ թաղամասերում տեղի ունեցած բախումների ժամանակ ՔԲԿ-ականները սպանել են 3 թուրք զինվորի:
Եվս 1 թուրք ոստիկան քուրդ գրոհայինների կողմից սպանվել էր այսօր առավոտյան: Զինյալները հարձակման ժամանակ օգտագործել են ինքնաշեն պայթուցիկ:
Թուրքական աղբյուրը նշում է, որ մարտի 14-ից սկսած Նուսայբինում թուրք-քրդական բախումների հետևանքով տեղական իշխանությունների կողմից պարետային ժամ էր հայտարարվել: