24 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Հանգստյան օրերին հակառակորդն ակտիվություն է ցուցաբերել

Չնայած հակամարտող կողմերի միջև ձեռք բերված՝ իրավիճակը չապակայունացնելու մասին պայմանավորվածություններին, հանգստյան օրերին ադրբեջանական կողմի պատճառով իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում եղել է լարված: Նշված ժամանակահատվածում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2400 կրակոց: Շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսային ուղղություններով ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 (40 արկ) […]

Թուրքական ոստիկանությունը որոնում է ծայրահեղ վտանգավոր 3 ահաբեկիչների

Թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ողջ երկրի տարածքում ոստիկանությունը ուժեղացված կարգով որոնողական աշխատանքներ է իրականացնում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամներ Ալի Դուրմազին, Յունուս Դուրմազին և Սավաշ Յըլդըզին հայտնաբերելու ուղղությամբ, գրում է Ermenihaber.am-ը: Ոստիկանությունը փորձում է կանխել հերթական ահաբեկչական հարձակումը, քանի որ օպերատիվ տեղեկությունների համաձայն հետախուզվողները հրահանգ են ստացել ահաբեկչական գործողություններ իրականացնել: Վտանգ կա, որ վերջիններս […]

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին` իրանական ամանորի` Նովրուզի առթիվ: ՀՀ Նախագահը մաղթել է նրանց քաջառողջություն և արևշատություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարեկեցություն:

Պայթյուն Ստամբուլում․ կան զոհեր եւ վիրավորներ

Այսօր Ստամբուլի կենտրոնում՝ Թաքսիմ հրապարակի մոտակայքում, հզոր պայթյուն է տեղի ունեցել։ Lifenews-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր միջադեպի վայր շտապօգնության մեքենաներ եւ ոստիկանական ու հրշեջ բրիգադներ են ուղարկվել: Պայթյունի հետեւանքով, նախնական տեղեկություններով, երկու զոհ և 7 վիրավոր կա: Նախնական տեղեկություններով՝ պայթյունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը։  

Մեկ շաբաթում` 7000 կրակոց

Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 միլիմետրանոց ականանետից, ՀՀՆ-9 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 7000 կրակոց: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ զորամասերը  լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում […]

ԼՂՀ ՊՆ արձագանքել է Անջեյ Կասպշիկի կոչին

ԼՂՀ ՊՆ-ն ողջունում է ԵԱՀԿ գործող նախագաի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի՝ հրադադարի ռեժիմի պահպանման կոչը: Այս մասին հայտում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: «Նշում ենք, որ ԼՂՀ պաշտպանության բանակը զինված դիմակայության ամբողջ ընթացքում մշտապես իրականացրել է վստահության ամրապնդմանը և լարվածության միակողմանի թուլացմանն ուղղված քայլեր և պատրաստ է հավատարիմ մնալ իր որդեգրած դիրքորոշմանը նաև ԵԱՀԿ գործող […]

Մեկ գիշերում 900 կրակոց

Մարտի 18-ին և լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգայինզինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 900 կրակոց: Այսմասին տեղեկացնում են ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացելպատասխան գործողություններից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել առաջնագծի ողջ երկայնքով մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:    

ԱՄՆ-ն Թուրքիայում ապրող իր քաղաքացիներին կրկին նախազգուշացրել է ահաբեկչության վտանգի մասին

ԱՄՆ-ի դեսպանատունը հնարավոր ահաբեկչության վտանգի մասին նոր նախազգուշացում է հրապարակել` ուղղված Թուրքիայում բնակվող իր քաղաքացիներին: Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` դեսպանատան տարածած հայտարարության մեջ զգուշացրել է իր քաղաքացիներին զգույշ լինել Նովրուզի տոնակատարությունների օրերին, որոնք Անկարայում, Ստամբուլում, Իզմիրում և Ադանայում անցկացվելու են մարտի 20-ին, գրում է Ermenihaber.am-ը: Հատուկ ուշադրություն է հրավիրվել մարտի 21-ին Դիարբեքիրում անցկացվելիք միջոցառումներին, […]

Կամրացվեն Արաքս գետի վթարային ափերը

ՀՀ կառավարությունը 677,600.0 հազար դրամ է հատկացնում «Մելիորացիա» ՓԲԸ-ին Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում հակահեղեղային միջոցառումներ իրա­կա­նացնելու համար: Գործադիրի՝ մարտի 17-ին ընդունած  որոշման համաձայն՝ մասնավորապես կամրացվեն Արաքս գետի վթարային վիճակում գտնվող ափերը ՀՀ Սյունիքի, Արարատի եւ Արմավիրի մարզերի որոշակի տարածքներում, կմաքրվեն Սեւանա լիճ թափվող Գավառագետ եւ Մարտունի գետերի հուները, կմաքրվի ՀՀ Արարատի մարզի Նարեկի […]

ՀՀ ՊՆ արձագանքել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կոչին

ՀՀ ՊՆ Հայտարարություն Արձագանքելով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կոչին հայտարարում ենք, որ ՀՀ ԶՈւ պատրաստ են խստորեն պահպանել հրադադար ՀՀ սահմաններում և չեն ձեռնարկի որևէ քայլ, որը կարող է հանգեցնել զինված դիմակայության լարվածության աճին՝ մի պայմանով, եթե Ադրբեջանական ԶՈւ-ը ևս դրական կարձագանքեն վերոհիշյալ կոչին: Արծրուն Հովհաննիսյան

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի