28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կամրացվեն Արաքս գետի վթարային ափերը

ՀՀ կառավարությունը 677,600.0 հազար դրամ է հատկացնում «Մելիորացիա» ՓԲԸ-ին Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում հակահեղեղային միջոցառումներ իրա­կա­նացնելու համար: Գործադիրի՝ մարտի 17-ին ընդունած  որոշման համաձայն՝ մասնավորապես կամրացվեն Արաքս գետի վթարային վիճակում գտնվող ափերը ՀՀ Սյունիքի, Արարատի եւ Արմավիրի մարզերի որոշակի տարածքներում, կմաքրվեն Սեւանա լիճ թափվող Գավառագետ եւ Մարտունի գետերի հուները, կմաքրվի ՀՀ Արարատի մարզի Նարեկի հեղեղատարի  հունը եւ կամրացվեն ափերը: Միեւնույն որոշմամբ 2,981,780.8 հազար դրամ կհատկացվի 31 ջրօգտագործման ընկերությունների ընթացիկ ֆինանսական ճեղքվածքը մարելու նպատակով:

Նշենք, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոօդերեւութաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայության կանխատեսումների համաձայն՝  Հայաստանի գետերի մեծ մասում 2016թ-ին գարնանային վարարումների ծավալները եւ առավելագույն ելքերի մեծությունները սպասվում են նորմայի 100-120%-ի սահմաններում, Սեւանա լճի գետերում՝ 120-150%:

Առավեագույն ելքերը Դեբեդ, Աղստեւ, Հրազդան եւ Քասախ գետերի ավազաններում սպասվում են ապրիլի երկրորդ տասնօրյակում, իսկ մնացած գետերի ավազաններում՝ մայիսի առաջին տասնօրյակում:

Ջերմաստիճանի կտրուկ բարձրացման եւ հորդառատ անձրեւների դեպքում Դեբեդ, Փամբակ, Աղստեւ, Արաքս, Ախուրյան, Հրազդան, Ազատ, Արփա, Սեւանա լճի հարավային ափի գետերի մերձափնյա բնակավայրերի ու ցանքատարածությունների համար գարանանային վարարումների ընթացքում հնարավոր են ջրածածկումներ եւ ողողումներ:

 

Այս մասին տեղեկացնում է ecolur.org կայքը

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ