25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

ԱՄՆ-ն Թուրքիայում ապրող իր քաղաքացիներին կրկին նախազգուշացրել է ահաբեկչության վտանգի մասին

ԱՄՆ-ի դեսպանատունը հնարավոր ահաբեկչության վտանգի մասին նոր նախազգուշացում է հրապարակել` ուղղված Թուրքիայում բնակվող իր քաղաքացիներին: Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` դեսպանատան տարածած հայտարարության մեջ զգուշացրել է իր քաղաքացիներին զգույշ լինել Նովրուզի տոնակատարությունների օրերին, որոնք Անկարայում, Ստամբուլում, Իզմիրում և Ադանայում անցկացվելու են մարտի 20-ին, գրում է Ermenihaber.am-ը:

Հատուկ ուշադրություն է հրավիրվել մարտի 21-ին Դիարբեքիրում անցկացվելիք միջոցառումներին, որոնց ժամանակ, ըստ ԱՄՆ-ի դեսպանության, մասնակիցների թիվը կարող է սպասվածից շատ ավելին լինել:

Հայտարարության մեջ ԱՄՆ-ի քաղաքացիներին խորհուրդ է տրվում հեռու լինել բազմամարդ վայրերից, պետական նշանակության շինություններից ու հնարավորինս քիչ օգտվել հասարակական տրանսպորտից, քանի որ նշյալ վայրերը կարող են հնարավոր ահաբեկչությունների համար թիրախ դառնալ:

Նշենք, որ ԱՄՆ-ի դեսպանատունը Թուրքիայում բնակվող իր քաղաքացիներին ուղղված ևս մեկ նախազգուշական հայտարարություն էլ տարածել էր մարտի 13-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունից առաջ:

 

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ