08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Էրդողանը մարտի 15-ին կմեկնի Բաքու

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 15-ին կմեկնի Ադրբեջան: Ինչպես փոխանցում է թուրքական «ahaber» լրատվամիջոցը, Էրդողանի այցի ընթացքում Բաքվում տեղի է ունենալու Թուրքիա-Ադրբեջան բարձրագուն Ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի  (YDSK) 5-րդ ժողովը, որը նախագահելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում է Ermenihaber.am-ը: Քննարկվելու է նաև տրանսանատոլիական (TANAP) գազատարի  խողովակաշարի շինարարության արագացման հարցը, ինչպես նաև Կասպից ծովի […]

Ահաբեկչությունից հետո Թուրքիայում արգելափակվել են Facebook-ն ու Twitter-ը

Մարտի 13-ի երեկոյան Անկարայի Քըզըլայ շրջանում տեղի ունեցած հերթական ահաբեկչական պայթյունից հետո երկրում արգելափակվել են սոցիալական կայքերը: Թուրքական «Haberler.com»  լրատվակայքի տեղեկացմամբ՝ Թուրքիայի կապի և հեռահաղորդակցության վարչությունը դեպքից հետո վճիռ է կայացրել՝ սահմանափակելու վիրավորների և զոհվածների արյունոտ տեսարանների տարածումը սոցիալական ցանցերում, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքիայի գլխավոր հանրապետական դատախազությունը և հեռուստառադիոընկերության բարձրագույն խորհուրդը ռադիոյի ու հեռուստատեսության գործունեությունը […]

Հայ Զինվորս՝ ախպերս, տղես, սերս, հպարտությունս, արժանապատվությունս, խաղաղությունս…

Երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը վերջին օրերին Արցախում է։ Երգչուհին հանդիպել է արցախյան զորամասերի քաջարի զինվորներին եւ նրանց ծնողներին, բարձրացրել տղաների հայրենասիրական ոգին, ինչպես նաեւ ոգեշնչվել հայ զինվորի խիզախությամբ։ Արդյունքում Շուշան Պետրոսյանը մի քանի լուսանկար է հրապարակել Ֆեսբուկ սոցիալական հարթակում եւ հպարտությամբ գրել. «Հայ Զինվորս՝ ախպերս, տղես, սերս, հպարտությունս, արժանապատվությունս, խաղաղությունս… Փառք ու Պատիվ քեզ, անփորձանք ծառայություն, […]

Ավստրալիայի դեսպանը, գտնվելով Անկարայի պայթյունից 20մ հեռավորության վրա, փրկվել է

Երեկ երեկոյան Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Քըզըլայ շրջանում տեղի ունեցած պայթյունի ժամանակ այդ վայրով անցնելիս է եղել Ավստրալիայի դեսպան Ջեյմս Լարսենը, գրում է Ermenihaber.am-ը: Վերջինիս մեքենան գտնվել է պայթյունից ընդհամենը 20մ հեռավորությոն վրա, սակայն, բարեբախտաբար, դեսպանը փրկվել է` չստանալով որևէ մարմնական վնասվածք: Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` դեսպանի մեքենայում գտնվող Ավստրալիայի դիվանագիտական առաքելության այլ աշխատակիցները ևս […]

Գազի գնի շուրջ բանակցությունները մոտենում են ավարտին

Այսօր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ  գազի 165 դոլար գինը գործելու է մինչև 2016 թվականի ապրիլի 1-ը: «Բանակցություններն ընթանում են այն ուղղությամբ, որ գինը լրացուցիչ իջեցվի»,-հայտնել է նախարարը՝ հավելելով, որ բանակցություններն ընթացքում են, երբ վերջնական պատկերը կլինի, եւ անմիջապես կտեղեկացնեն հանրությանը: Հարցին, թե հնարավո՞ր է, որ […]

Հայտնի է Անկարայում պայթյուն կազմակերպած անձանց ինքնությունը

Հայտնի է դարձել մարտի 13-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Քըզըլայ շրջանում ահաբեկչական  պայթյուն իրականացրած անձանց ինքնությունը, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «Memurlar» լրատվական կայքը հայտնում է, որ պայթյունի կազմակերպիչներից մեկը կին է եղել, իսկ մյուսը՝ տղամարդ: Նախնական տվյալների համաձայն՝ երկուսն էլ մահացել են դեպքի վայրում: Թուրքական մեկ այլ լրատվամիջոց՝ «İnternethaber»-ը տեղեկացնում է, որ պայթուցիկով բեռնված BMW մակնիշի […]

ԼՂՀ պատվիրակությունը մեկնել է Լիբանան

ԼՂՀ վարչապետը մարտի 12-ին և 13-ին մի շարք հանդիպումներ է ունեցել հայազգի և օտար ներդրողների հետ,նրանց հետ քննարկել Արցախում ներդրումային և բարեգործական ծրագրերի իրականացման հարցեր և ձեռքբերել համագործակցության կոնկրետ պայմանավորվածություններ: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: «Արցախ Րութս Ինվեսթմընթս»ընկերության տնօրենների խորհրդի անդամների հետ հանդիպման ընթացքում Ա. Հարությունյանը քննարկել էընկերության […]

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 14-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:

Հակառակորդը կրակել է ականանետից և նռնականետերից

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 միլիմետրանոց ականանետից, ՀՀՆ-9 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 3000 կրակոց: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:  

Պայթյուն Անկարայի կենտրոնում․ կան տասնյակ զոհեր ու վիրավորներ /վիդեո/

Նախօրեին Անկարայի կենտրոնում գտնվող ավտոբուսի կանգառում ուժգին պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 34 հոգի մահացել է, կա 125 վիրավոր, որոնցից 15-ը ծայրահեղ ծանր վիրճակում են, հայտնում է РИА Новости-ն։ Նշվում է, որ բազմաթիվ մեքենաներ են այրվել պայթյունի հետեւանքով։ Ականատեսների վկայությամբ՝ մի ավտոմեքենա է մոտեցել քաղաքապետարանի ավտոբուսին՝ Գյուվեն զբոսայգու հարեւանությամբ գտնվող ավտոբուսի կանգառում ու պայթել: Ոստիկաններն աշխատում են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված