15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Բ. Սահակյանը դրական է գնահատել ԼՂՀ դատարանների գործունեությունը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է Արցախի Հանրապետության դատարանների 2015 թվականի գործունեության ամփոփմանը նվիրված դատավորների ընդհանուր ժողովին և հանդես եկել այնտեղ ելույթով:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ Բ. Սահակյանը  նշել է, որ կատարված աշխատանքի արդյունքները վկայում են դատարանների գործունեության մեջ դրական տեղաշարժերի, ձեռքբերումների, ինչպես նաև անելիքների մասին:

Երկրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ դատավորները կշարունակեն անել հնարավորն իրենց պարտականությունները բարձր պատասխանատվությամբ իրականացնելու համար՝ հետևելով օրենքի տառին և ոգուն:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ պետությունն այսուհետ ևս մշտապես ուշադրության կենտրոնում է պահելու դատական իշխանությանը, դատավորների և դատարանի աշխատակիցների աշխատանքային և սոցիալական պայմանների բարելավմանն առնչվող հարցերը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ