28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ալիև-Էրդողան հանդիպմանը 6 պայմանագիր է ստորագրվել

Անկարա մեկնած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ըստ թուրքական «Milliyet» թերքի կայքի` հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ հանդիպման ժամանակ քննարվել են էներգետիկ, տրանսպորտային և ռազմական համագործակցության հարցեր, գրում է Ermenihaber.am-ը:

«6 տարբեր պայմանագիր ենք ստորագրել, որոնցից 1-ինը վերաբերվում է Թուրքիայի և Ադրբեջանի հանրապետությունների միջև ռազմական մշակույթի փոխանակմանը, 2-րդ պայմանագիրը վերաբերում է հյուպատոսարանների աշխատակիցների գործերին: 3-րդը իրավական համագործակցության մասին է: 4-րդը վարորդական իրավունքների փոփոխության և փոխադարձ ճանաչման պայմանագիրն է: 5-րդը տեխնիկական համագործակցության արձանագրությունն է, իսկ 6-րդը` ռազմավարական համագործակցության պայմանագիրը»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Էրդողանն ասել է, որ աշխատանքներ են տանում Թուրքիայի և Ադրբեջանի ամենամեծ համատեղ էներգետիկ ծրագիրը հանդիսացեղ տրանսատլանտյան գազատարի (TANAP) աշխատանքները նախանշված վերջնաժամկետում ավարտելու ուղղությամբ:

Թուրքիայի նախագահը նշել է նաև, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին շահագործման կհանձնվի դեկտեմբերին: Թուրքիան ու Ադրբեջանը պայմանավորվել են 5 տարվա ընթացքում փոխադարձ ներդրումների ծավալը ներկայիս 13 մլրդ դոլարից հասցնել 20 միլիարդի:

Էրդողանը չի մոռացել ևս մեկ անգամ կրկնել, որ Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հարցում կանգնած է իրենց ադրբեջանցի եղբայրների կողքին:

Նշենք, որ այսօր Անկարայում կայացած Էրդողան-Ալիև հանդիպոմն ու երկու նախագահների գլխավորությամբ անցկացվող Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի համագործակցության նիստն ի սկզբանե նախատեսված էր անցկացնել Ադրբեջանում, սակայն Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Ալիևն ինքն էր որոշել մեկնել Թուրքիա:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ