28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Թուրք-բուլղարական համագործակցությունը դադարեցվել է Հայոց ցեղասպանության հարցի պատճառով

Վերջին շրջանում լարված թուրք-բուլղարական հարաբերություններն ևս մեկ ցնցում են գրանցել ապրիլի 24-ի նախաշեմին, գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքական «Demokrathaber.net» լրատվական կայքի հայ լրագրող, սյունակագիր Հրանտ Գասպարյանը, հղում անելով բուլղաական  «bTV» հեռուստաալիքին, տեղեկացնում է, որ Թուրքիայի արտգործնախարարությունը կասեցրել է համագործակցությունը Բուլղարիայի Բուրգաս, Խասկովո և Սվիլենգրադ քաղաքների հետ, որն իրականացվում է երկու երկրների միջև անդրսահմանային համագործակցության շրջանակներում:

Թուրքիայի արտգործնախարարության կողմից Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող համագործակցության չեղարկման պատճառը է Խասկովո քաղաքում Հայոց ցեղասպանության հիշատակին այգի անվանակոչելու և Բուրգասի ու Սվիլենգրադի քաղաքային խորհուրդների կողմից ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող որոշումների ընդունումն է:

Աղբյուրը տեղեկացնում է, որ այս որոշման հետևանքով բուլղարական քաղաքները կզրկվեն տարեկան մոտ 1 միլիոն դոլոր ֆինանսավորումից, որն օգտագործում էին բնական աղետների հետևանքները վերացնելու ու շրջակա միջավայրը բարեկարգելու վրա:

1977 թվականից սկսած բուլղարական Խասկովոյի հետ «քույր քաղաքի» կարգավիճակ ունեցող սահմանակից թուրքական Էդիրնե քաղաքի քաղաքապետ  Ռեջեփ Գյուրքանը հայտարարել է, որ Խասկովոյում «հայերին պատվին այգի անվանակոչելուց հետո» արտգործնախարարության ցուցումով չեղարկվել է «քույր քաղաքների» մասին կնքված պայմանագիրը:

Գյուրքանը տեղեկացրել է, թուրքական կողմը բուլղարական քաղաքների հետ համագործակցության դադարեցման մասին տեղեկացրել է Բուլղարիայի շրջակա միջավայրի պահպանության նախարարությանը:

Թուրք քաղաքապետը «խորհուրդ է տվել» բուլղարական քաղաքների ղեկավարություններին վերանայել կայացրած որոշումները` ավելացնելով, որ այդ պարագայում հնարավոր կլինի վերսկսել համագործակցությունը:

Խասկովոյի քաղաքապետ Դոբրի Բելիվանովն էլ բուլղարական «bTV»-ին տված հարցազրույցում ասել է, որ որևէ մեկը չի կարող քաղաքի իշխանություններին ցուցում տալ այգի կամ փողոց անվանակոչելու հարցում:

 

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ