11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ստամբուլում թալանել են հայ պրոֆեսորի առանձնատունը

Թուրքիայում կողոպտել են անվանի հայ պրոֆեսոր, 77-ամյա Հակոբ Քոթողյանի առանձնատունը: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Hürriyet» պարբերականի կայքը՝ մարտի 15-ին ժամը 15:00-ի սահմաններում երեք դիմակավոր անձիք ներխուժել են Քոթողյանի՝ Ստամբուլի Էմիրգան շրջանում գտնվող առանձնատունը, գրում է Ermenihaber.am-ը:

Նրանք կապել են հայ պրոֆեսորի կնոջ՝ 63-ամյա Սյուզան Քոթողյանի ձեռքերն ու ոտքերը և պահանջել չհրկիզվող պահարանի գաղտնաբառը: Այնուհետև հափշտակելով պահարանում եղած 1.5 մլն թուրքական լիրան (շուրջ 500.000 ԱՄՆ դոլար)՝ հանցագործները դիմել են փախուստի:

Սյուզան Քոթողյանին դժվարությամբ հաջողվել է ազատել ձեռքերը կապանքներից և զանգահարել ոստիկանություն: Դեպքի վայր մեկնած ոստիկաններն առանձնատանը մատնահետքերի զննություն են իրականացրել, ինչպես նաև հավաքել են տանը և շրջակա տարածքում տեղադրված տեսախցիկների տեսագրությունները: Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել: Սյուզան Քոթողյանը տեղափոխվել է հիվանդանոց:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ