18 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Կենգուրու 2016» մրցույթին Արցախից կմասնակցեն 2025 աշակերտ

Արդեն յոթերորդ տարին է, ինչ Արցախում «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ անց է կացվում դպրոցական «Կենգուրու» մրցույթը:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի փոխնախարար Միքայել Համբարձումյանը և նշել, որ այս տարի մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել 3-12-րդ դասարանների աշակերտներ, որոնց թիվը հասնում է 2025-ի։

««Կենգուրուն» տրամաբանական ու հետաքրքրաշարժ խնդիրներից կազմված մրցույթ է, որն ամեն տարի նույն օրն անց է կացվում 63 երկրում` միլիոնավոր դպրոցականների մասնակցությամբ»,-ասել է Մ. Համբարձումյանը և հավելել, որ, անկախ մաթեմատիկական ունակություններից կամ առաջադիմությունից, բոլոր աշակերտները կարող են մասնակցել մրցույթին։ Փոխնախարարն ավելացրել է, որ մրցույթի նպատակն է մաթեմատիկայի հանդեպ համընդհանուր հետաքրքրություն առաջացնել և այն առավել գրավիչ ու սիրելի դարձնել երեխաների համար:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ