22 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Բա որ չինացիների չափ լինեինք, իրար կուտեինք …

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատգամավոր Վարդան Այվազյանն ասաց, որ Հայաստանը բանակցություններ է վարում իրանական գազը Հայաստանով Վրաստան տեղափոխելու ուղղությամբ: «Իրանը մեր բարեկամ երկիրն է, Վրաստանը հարց է բարձրացրել, որպեսզի Իրանից գազ գնի, Իրանը և Վրաստանը պայմանավորվել են։ Հիմա այդ գազը իրա ոտքով չի գնում և երկու ճանապարհ ունի, մեկը՝ Հայաստանով, մյուսը՝ Ադրբեջանով: Ինչո՞ւ է հենց […]

Ինչ են քննարկել Ադրբեջանի փոխվարչապետը և Ինդոնեզիայի հանգուցյալ փոխնախագահը Ջակարտայում

Այսօրվա ադրբեջանական մամուլից տեղեկացանք, որ Ջակարտայում կայացել է պատմական հանդիպում՝ Ադրբեջանի փոխվարչապետը ջերմ և բովանդակալից զրույց է ունեցել Ինդոնեզիայի փոխնախագահ Մուհամեդ Հաթթայի հետ: Հերթական երկկողմ հանդիպումն ինքնին մեր ուշադրությունն չէր գրավի եթե չլիներ մի զարմանալի հանգամանք՝ Մուհամեդ Հաթթան, Ինդոնեզիայի կարևորագույն պատմական դեմքերից մեկն է, հիմնադիր նախագահ Սուկարնոյի հետ միասին նա պայքարել երկրի անկախության համար, եղել է երկրի առաջին փոխնախագահը և վարչապետը: […]

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 10-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:

Վրաստանի նախագահը մեկնում է Բաքու

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այսօր կմեկնի Բաքու՝ մասնակցելու այնտեղ անցկացվելիք «Դեպի բազմաբեւեռ աշխարհ» թեմայով 4-րդ գլոբալ համաժողովին: Ակնկալվում է, որ Մարգվելաշվիլին ելույթ կունենա համաժողովում: Ծրագրվում է նաեւ Վրաստանի նախագահի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ համաժողովի մասնակից այլ երկրների ղեկավարների հետ:

Արցախը ներկայացել է առանձին տաղավարով

Շարունակելով ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության՝ թիրախային շուկաներում ԼՂՀ տուրիստական արդյունքը հանրահռչակելու քաղաքականությունը՝ Արցախի պատվիրակությունը ս.թ. մարտի 9-ից 13-ը առանձին տաղավարով ներկայացնում է ԼՂՀ-ն ITB Berlin 2016 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին: ԼՂՀ Էկոնոմիկայի Նախարարության փոխանցմամբ՝ ցուցահանդեսի բացման առաջին իսկ ժամերից Արցախի տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացնում ցուցահանդեսի այցելուների մոտ: ԼՂՀ պատվիրակությունը արդյունավետ աշխատանքներ է իրականացնում ցուցահանդեսի տարածքում՝ տաղավարի այցելուներին […]

Երկրաշարժ` Հայաստանի տարածքում

Այսօր մարտի 9-ին` տեղական ժամանակով ժամը 16.13-ին (Գրինվիչի ժամանակով` 12.13-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.120 և արևելյան երկայնության 44.390 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան), օջախի 10 կմ խորությամբ և 2.7 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է քաղաք Ստեփանավանում և մոտակա բնակավայրերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

PKK-ն պատրաստվում է Թուրքիան «արյան ծովի» վերածել

«Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK), Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) և ձախակողմյան այլ կառույցներ պատրաստվում են մարտի 20-ին Թուրքիան «արյան ծովի» վերածել, գրում է Ermenihaber.am-ը Այս մասին հայտնում է թուրքական «Haberler» լրատվական կայքը` վկայակոչելով երկրի հետախուզական մարմինների ձեռք բերած օպերատիվ տվյալները: Աղբյուրի համաձայն՝ հարձակման հանձնարարությունը տվել է Քանդիլը (ՔԲԿ-ի կենտրոնը Իրաքում), որի գործողությունների պլանով նախատեսվում է, որ […]

Նամակ ԼՂՀ-ից՝ ԱՄՆ Ջորջիա նահանգ

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահը չորեքշաբթի շնորհակալական նամակներ է ուղարկել ԱՄՆ Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Դեյվիդ Ռալստընին, Արցախի Հանրապետությունը ճանաչող թիվ 1580 բանաձեւի նախագծի հեղինակներ Փատ Գարդնըրին եւ Դեմիտրիուս Դուգլասին, ինչպես նաեւ՝ Հարություն Աղասարգսյանին եւ նրա ընտանիքին՝ բանաձեւի ընդունման գործում ունեցած վճռական ջանքերի համար: Այս մասին տեղեկացնում է  ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից: «Արցախի անկախությունն ու […]

«Հայերի հրոսակախմբեր» արտահայտության համար Դավութօղլուի դեմ հայց է ներկայացվել դատախազություն

Թուրքիայի մարդու իրավունքների միության Ստամբուլի բաժանմունքի ռասիզմի և խտրականության դեմ հանձնաժողովը հայց է ներկայացրել Ստամբուլի գլխավոր հանրապետական դատախազություն՝ ընդդեմ վարչապետ Ահմեթ Դավութօղլուի և Աշքալեի քաղաքապետ Էնվեր Բաշարանի: Թուրքական «Demokrathaber.com» լրատվակայքի համաձայն՝ հայցի պատճառը թուրք պաշտոնյաների հակահայ և ցեղասպանամեծար հայտարարություններն են, գրում է Ermenihaber.am-ը: 2016թ. փետրվարի 27-ին Բինգյոլում ելույթ ունեցած Դավութօղլուն, ցանկանալով քննադատել քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների […]

Ուորլիքը Թբիլիսիում է․ կքննարկվի ԼՂ հարցը

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը: Այդ մասին «Թվիթեր»-ի իր էջում գրառում է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Քիչ առաջ ժամանեցի Թբիլիսի և սպասում եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ քննարկմանը»,- հայտնել է նա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի