Արցախին նվիրված քննարկում Բերքլիի Կալիֆորնիայի համալսարանում
Մարտի 4-ին ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ ՌոբերտԱվետիսյանը մասնակցել է Բերքլիի Կալիֆորնիայի համալսարանում կազմակերպված քննարկմանը՝նվիրված Արցախին առնչվող խնդիրներին:
Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Արցախի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, ինչպեսնաև 2015 թ. ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցածԲերքլիի Կալիֆորնիայի համալսարանում ընտրությունների կառավարման հետազոտության կենտրոնիտնօրեն Քերին Մաք Դոնալդը և ԱՄՆ Կալիֆորնիայի Սանտա Կրուզ շրջանային վարչակազմիներկայացուցիչ Գեյլ Պելերինը:
ԼՂՀ ներկայացուցիչը խոսել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանգործընթացի, Արցախի պետականության ձևավորման ու կայացման, ինչպես նաև տարածաշրջանայինզարգացումների մասին:
Իրենց հերթին, Քերին Մաք Դոնալդը և Գեյլ Պելերինը ներկայացրել են Արցախում կայացածխորհրդարանական ընտրությունների վերաբերյալ իրենց գնահատականները, դիտարկումներն ուառաջարկությունները:
Ելույթից հետո բանախոսները պատասխանել են ներկաների հարցերին՝ ԼՂՀ ներքին և արտաքինքաղաքականության, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի,ինչպես նաև Արցախում ընտրությունների անցկացման և ժողովրդավարական զարգացումների վերաբերյալ:
Միջոցառմանը, որը կազմակերպել և վարում էր համալսարանի հայկական ծրագրի տնօրեն դոկտորՍտեփան Աստուրյանը, մասնակցել են համալսարանի ուսանողներ, դասախոսական անձնակազմիներկայացուցիչներ, ամերիկահայ համայնքի անդամներ: