22 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Թուրքիան Ուկրաինայի բանակին կտրամադրի 800.000 դոլարի օգնություն

Թուրքիան Ուկրաինայի զինված ուժերին 800.000 դոլար արժողությամբ անհատույց օգնություն կտրամադրի: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` օգնությունը ներառում է զինվորական համազգեստ, հարձակողական զինտեխնիկա, զրահաբաճկոններ, քնապարկեր և այլն: Այս տեղեկատվությունը թուրքական լրատվակայքը վերանգրել է «Թուրքիայի այս քայլը կբարկացնի Ռուսաստանին»: Նույն աղբյուրի համաձայն՝ մարտի 9-ից 10-ը պաշտոնական այցով Թուրքիայում կգտնվի Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Ավելի վաղ՝ փետրվարին, Թուրքիայի վարչապետ […]

Ստամբուլի ոստիկանները ռետինե գնդակներով ցրել են կանանց ցույցը /ֆոտո, վիդեո/

Երեկ Ստամբուլում, Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, կանայք դուրս են եկել ակցիայի՝ պայքարելով իրենց իրավունքների համար։ Ոստիկանները, սակայն, ցրել են ակցիան՝ կանանց նկատմամբ ռետինե փամփուշտներ օգտագործելով։ Ստամբուլի կենտրոն դուրս էին եկել հարյուրավոր ակտիվիստուհիներ՝ ձեռքներին մանուշակագույն դրոշներ, որոնք կանանց իրավունքների խորհրդանիշն են։ Սակայն ոստիկանները ցրել են ակցիան, կան մի քանի ձերբակալված կանայք։  

Հակառակորդը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1200 կրակոց: ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունցի հայտնում են, որ բացի վերոնշյալից, շփման գծի հարավայինուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել […]

Կարասինն ու Մամեդյարովը անդրադարձել են ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին

Բաքվում տեղի է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի և Ադրբեջանի ԱԳՆ Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որի ժամանակ նրանք անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին: Այդ մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը: «Առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել ղարաբաղյան հակամարտության թեմատիկային»,-նշված է հաղորդագրության մեջ: Նշվում է նաեւ, որ կողմերը քննարկել են նաև Կասպյան տարածաշրջանում միջազգային […]

Վրաստանում «Սեր» ֆիլմն արգելել են․ այն պոռնոգրաֆիկ է ճանաչվել

Վրաստանում արգելվել է ֆրանսիացի ռեժիսոր Գասպար Նոեի «Սեր» ֆիլմը, որը սկզբում հայտնվել էր վրացական մի քանի կայքերում, սակայն հանվել է: Խնդիրն այն է, որ ֆիլմը պոռնոգրաֆիկ է ճանաչվել փորձաքննության արդյունքում, գրում է apsny.ge-ն։   «Մեր իրավապահները պահանջել են արգելել այդ ֆիլմը, քանի որ համաձայն Վրաստանի օրենսդրության՝ պոռնոգրաֆիայի տարածումն արգելված է: Իսկ մեր փորձագետները եզրահանգել են, որ […]

Այս գիշեր շփման գծում պահպանվել է նախօրեին արձանագրված լարվածությունը

Մարտի 4-ին և լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է նախօրեին արձանագրված լարվածությունը: Ինչպես հայտնում են ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից նշված ժամանակահատվածում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1300 կրակոց: Բացի վերոնշյալից, շփման գծի հարավային և հյուսիսարևելյան ուղղություններով ադրբեջանականզինուժը կիրառել է 60 և 82 միլիմետրանոց ականանետեր (26 […]

Մարտի 7-ից 25-ը տեղի կունենա թուրք-ադրբեջանական զորավարժություն

Թուրքիայի Քոնիա նահանգում մարտի 7-25 ընկած ժամանակատվածում տեղի կունենա ռազմաօդային ուժերի թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն (TURAZ արծիվ-2016), գրում է Ermenihaber.am-ը: Ինչպես իրազեկում է թուրքական «haber10» լրատվակայքը, զորավարժությունն անցկացվելու է Քոնիայի 3-րդ ռազմաօդային բազայում: Նշյալ տեղեկությունը հաստատել է նաև Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբը՝ հրապարակելով համապատախսան հայտարարություն իր պաշտոնական կայքում: Տեղեկացնենք, որ  թուրքական աղբյուրը, ինչպես նաև Գլխավոր շտաբը […]

ԵՄ-ն Թուրքիային 95 մլն եվրո է հատկացրել

Եվրամիությունը Թուրքիային հատկացրել է միգրանտների համար նախատեսված 3 մլրդ եվրոյի առաջին մասը՝ 95 մլն դոլար։ Այն նախատեսված է միգրանտների հումանիտար կարիքները բավարարելու համար, հայտնում է Tass.ru-ն։ Այս մասին հայտնել է միգրացիայի, ներքին գործերով եւ քաղաքացիական հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը` Բրյուսելում Շենգենի վերականգնման ծրագիրը ներկայացնելու ժամանակ: «Գումարը հատկացվել է միգրանտների հումանիտար կարիքները բավարարելու եւ նրանց երեխաներին կրթության […]

Օբաման Հայաստանին և Ադրբեջանին հաշտեցնելու բացառիկ հնարավորություն ունի

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Վաշինգտոնի կոնֆերանսների կենտրոնում կհյուրընկալի և կանցկացնի Միջուկային անվտանգությանը նվիրված չորրորդ գագաթաժողովը, որը կմեկնարկի մարտի 31-ին։ Նախատեսված մասնակիցների թվում են երկու նախագահներ, որոնք հազվադեպ են միմյանց հանդիպում, քանի որ նրանց ժողովուրդները հակամարտության մեջ են, գրում է «Caspian Group Holdings» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Ռոբ Սոբհանին The Washington Times թերթում։ Մինչ համաշխարհային առաջնորդների […]

ԼՂՀ պաշտպանական բանակը դիմել է պատժիչ գործողությունների

Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր հայկական ուժերը մարտի 3-ի լույս 4-ի գիշերը փորձել են մոտենալ իրենց դիրքերին, սակայն կորուստներ կրելով հետ նահանջել, հակառակորդ երկրի ռազմական գերատեսչության քարոզիչների հերթական վառ երևակայության արդյունքն է: Այսմասին տեղեկացնում են ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից եւ նշում, որ ավելին, այսօր ժամը 15:20-ի սահմաններում հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի