22 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 9-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:

Դիվերսիոն փորձ. հակառակորդն ունի կորուստներ

Մարտի 8-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: ՊԲ առաջապահ զորամասերը ժամանակին հավաստանշել են հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի առաջխաղացումը և ետ շպրտել վերջիններիս իրենց ելման դիրքերը: Տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել: ՊԲ համապատասխան ծառայությունների տվյալներով, հակառակորդն ունի կորուստներ: […]

«Հայերն ու Սառը պատերազմը»

ԱՄՆ-ի Միչիգանի համալսարան-Դիրբորնի Հայագիտական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 1-3-ին անցկացնելու է «Հայերն ու Սառը պատերազմը» միջազգային գիտաժողովը, որին մասնակցելու են 30-ից ավել գիտնականներ Հյուսիսային և Հարավային Ամերիկաներից, Եվրոպայից, ինչպես և Հայաստանից: Գիտաժողովի նպատակն է մանրադիտակի տակ առնել հայոց պատմության համար առանցքային այս ժամանակաշրջանը՝ փորձելով խթանել հետագայում այս ուղղությամբ ուսումնասիրությունները, ինչի պակասն ակնհայտ է և ինչի կարիքն […]

Բակո Սահակյանը շնորհավորել է Կանանց միջազգային օրվա առթիվ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյան շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի առթիվ Թանկագի՛ն կանայք, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ: Ավանդաբար Մարտի 8-ը նշվում էր որպես կանանց իրավունքների պաշտպանության օր: Մեզ համար այն եւս մեկ առիթ է գնահատելու եւ արժեւորելու ձեր աշխատանքը, արտահայտելու մեր […]

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 8-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:

ԵԽԽՎ-ն Ադրբեջանի գծով նոր զեկուցող է նշանակել

Նախօրեին Փարիզում ԵԽԽՎ իրավական եւ մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի նիստում Ադրբեջանի գծով կառույցի նոր զեկուցող է նշանակվել, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն։ Պեդրո Ագրամունտի փոխարեն Ադրբեջանում մարդու իրավունքների գծով զեկուցող է նշանակվել բելգիացի խորհրդարանական Ալեն Դեստեկսեն: Պեդրո Ագրամունտը Ադրբեջանի գծով ԵԽԽՎ զեկուցող էր նշանակվել 2014 թվականին: 2016 թվականի հյունվարին ԵԽԽՎ նախագահ ընտրվելու կապակցությամբ, որպես զեկուցողի նրա լիազորությունները […]

ԼՂՀ ՊԲ Ռազմական խորհրդի նիստում

Այսօր Ստեփանակերտում Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի նախագահությամբ տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ՝ նվիրված մարտական հերթապահության կազմակերպման և կրման, դիտարկման համակարգի, ինժեներական արգելափակոցների և ամրաշինական կառույցների վիճակին ու դրանց կատարելագործման ուղիներին: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Պաշտպանության բանակի հրամանատարը, կարևորելով օրակարգի հարցերը, նաև անդրադարձ է կատարել տարածաշրջանային և […]

Վրաստանի նախագահը կմեկնի Ադրբեջան

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին պատրաստվում է մեկնել Ադրբեջան։ Այդ մասին հայտնել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեն՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է apsny.ge-ն։ Սակայն այցի ժամկետն ու այլ մանրասներ առայժմ չեն հաղորդվել։ Նա նշել է նաեւ, որ ինքն ու Մամեդյարովը քննարկել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի մանրամասները, ինչպես նաեւ տարածաշրջանային […]

Երևանում կկայանա «ЕХРО- RUSSIA ARMENIA + IRAN» ցուցահանդեսը

Այս տարվա  հոկտեմբերի 26-28-ին «Երևան EXPO» համալիրում կկայանա ռուս-հայկական արդյունաբերական 7-րդ ցուցահանդեսը՝ «ЕХРО-RUSSIA ARMENIA + IRAN» և «Երևանյան բիզնես- ֆորումը»: Միջոցառմանը կքննարկվեն Երևանի քաղաքապետարանի և ՌԴ որոշ շրջանների համագործակցության արդյունքները: Ի դեպ առաջին անգամ ցուցահանդեսին իրենց մասնակցությունը կցուցաբերեն իրանական մի շարք ընկերություններ, որոնք պատժամիջոցների չեղարկումից հետո նախաձեռնել են ԵԱՏՄ անդամ երկրների հետ ակտիվ համագործակցության տարբեր ծրագրեր:

Թուրքական ընդդիմադիր Zaman թերթն այսուհետև կղեկավարեն պետական հոգաբարձուները

Ստամբուլի 6-րդ վարչական դատարանը որոշում է կայացրել հեռացնել «Feza Gazetecilik» մեդիահոլդինգի ղեկավարությանը` կառավարումը հանձնելով պետության կողմից նշանակված հոգաբարձուներին: Մեդիահոլդինգի կազմում է գտնվում նաև թուրքական ընդդիմադիր «Zaman» թերթը, որը հայտնի է Էրդողանի քաղաքական հակառակորդ ԱՄՆ-ում բնակվող իսլամի հայտնի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ ունեցած կապերով: Ըստ թուրքական «Sondakika» լրատվական կայքի` մեդիահոլդինգի ղեկավարումն իր ձեռքը վերցնելու պետության որոշումն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի