13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Նամակ ԼՂՀ-ից՝ ԱՄՆ Ջորջիա նահանգ

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահը չորեքշաբթի շնորհակալական նամակներ է ուղարկել ԱՄՆ Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Դեյվիդ Ռալստընին, Արցախի Հանրապետությունը ճանաչող թիվ 1580 բանաձեւի նախագծի հեղինակներ Փատ Գարդնըրին եւ Դեմիտրիուս Դուգլասին, ինչպես նաեւ՝ Հարություն Աղասարգսյանին եւ նրա ընտանիքին՝ բանաձեւի ընդունման գործում ունեցած վճռական ջանքերի համար:

Այս մասին տեղեկացնում է  ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:

«Արցախի անկախությունն ու ինքնիշխանությունն այլեւս անշրջելի իրողություն են եւ հիմնված են ժողովրդավարական արժեքների վրա: Ժողովրդավարությունը նաեւ Արցախի ժողովրդի անվտանգության հիմնաքարն է: Մեզ համար անչափ կարեւոր է, որ Ջորջիա նահանգի խորհրդարանի մեր գործընկերները բարձր են գնահատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ ժողովրդավարական պետություն կերտելու նպակադրությունը եւ այդ ճանապարհին ունեցած հաջողությունները»,- ընդգծված է Ազգային ժողովի նախագահի շնորհակալական նամակներում:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ