13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Ինչ են քննարկել Ադրբեջանի փոխվարչապետը և Ինդոնեզիայի հանգուցյալ փոխնախագահը Ջակարտայում

Այսօրվա ադրբեջանական մամուլից տեղեկացանք, որ Ջակարտայում կայացել է պատմական հանդիպում՝ Ադրբեջանի փոխվարչապետը ջերմ և բովանդակալից զրույց է ունեցել Ինդոնեզիայի փոխնախագահ Մուհամեդ Հաթթայի հետ:

Հերթական երկկողմ հանդիպումն ինքնին մեր ուշադրությունն չէր գրավի եթե չլիներ մի զարմանալի հանգամանք՝ Մուհամեդ Հաթթան, Ինդոնեզիայի կարևորագույն պատմական դեմքերից մեկն է, հիմնադիր նախագահ Սուկարնոյի հետ միասին նա պայքարել երկրի անկախության համար, եղել է երկրի առաջին փոխնախագահը և վարչապետը:

Մի փոքր նրբություն միայն՝ Բունգ Հաթթան՛ /՛բունգ՛ ինդոնեզերեն նշանակում է ՛ավագ եղբայր՛, այդպես էին դիմում Հաթթային ժամանակակիցները/ փոխնախագահի պաշտոնից հեռացել է 1955թ, և մահացել 1980թ:

Եվ այսօր նրա անունից news.az թղթակիցն ասում է, որ Ինդոնեզիան սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ողջումում է այդ երկրի արագ զարգացումը:

Զարմանալի բաներ են կատարվում Ադրբեջան-Ինդոնեզիա հարաբերություններում..․

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ