08 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Թուրքիան և Ուկրաինան խորացնում են տնտեսական համագործակցությունը

Պաշտոնական այցով Անկարայում գտնվող Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ելույթ ունեցած Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ նախագահ Էրդողանի և վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ հանդիպումների օրակարգում գլխավոր թեմաներից մեկը եղել է տնտեսական համագործակցություն խորացումը, գրում է Ermenihaber.am -ը:

Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` կողմերը կոնկրետ հանձնարարականներ են տվել ազատ առևտրի պայմանագրի պատրաստման վերաբերյալ, համաձայնության են եկել կրկնակի հարկումը վերացնելու և փոխադարձ ներդրումները խրախուսելու մասին համաձայնագիրը հնարավորինս արագ թարմացնելու շուրջ:

«Էրդողանի և Դավութօղլուի հետ հանդիպումների ժամանակ առաջարկել եմ, որ թուրք գործարարները մասնակցեն Ուկրաինայում իրականացվող մասնավորեցման գործընթացներին: Համաձայնություններ ենք ձեռք բերել էներգետիկ ոլորտում Թուրքիայի և Ուկրաինայի թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ համագործակցության մասով: Բանակցություններ ենք վարել նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցության խորացման շուրջ»,- ասել է Ուկրաինայի նախագահը:

Պորոշենկոն նշել է, որ երկու երկրների համագործակցության կարևոր ուղղություններից են նաև պաշտպանական արդյունաբերության, տիեզերագնացության և ավիացիայի ոլորտները:

«Համագործակցելու ենք նաև ծովային բեռնափոխադրումների ոլորտում և աշխատելու ենք լոգիստիկայի տեսանկյունից ավելի բարենպաստ ուղիներ գտնել: Այս պայմանավորվածությունները շատ կարևոր են` հաշվի առնելով Ռուսաստանի ջանքերը` միտված այս ոլորտում մեր համագործակցության խոչընդոտմանը»,-նշել է Ուկրաինայի նախագահը:

Պատասխանելով լրագրողներից մեկի` Ղրիմը Ռուսաստանի կողմից ռազմաբազայի վերածվելու մասին հարցին` Պորոշենկոն ասել է, որ Ռուսաստանը նույն քաղաքականությունը վարում է նաև Սիրիայում ու մեղադրել Մոսկվային «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության փոխարեն Սիրիայի չափավոր ընդդիմությանը հարվածելու մեջ:

Խոսելով Թուրքիայի և Ուկրաինայի միջև ռազմական համագործակցության մասին` Պորոշենկոն ասել է, որ դա ուղղված չէ որևէ մեկի դեմ և միտված է իրենց սահմանները պաշտպանելուն:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ