08 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Բա որ չինացիների չափ լինեինք, իրար կուտեինք …

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատգամավոր Վարդան Այվազյանն ասաց, որ Հայաստանը բանակցություններ է վարում իրանական գազը Հայաստանով Վրաստան տեղափոխելու ուղղությամբ: «Իրանը մեր բարեկամ երկիրն է, Վրաստանը հարց է բարձրացրել, որպեսզի Իրանից գազ գնի, Իրանը և Վրաստանը պայմանավորվել են։

Հիմա այդ գազը իրա ոտքով չի գնում և երկու ճանապարհ ունի, մեկը՝ Հայաստանով, մյուսը՝ Ադրբեջանով: Ինչո՞ւ է հենց Հայաստանը ռեալը, որովհետև գազամուղը Հայաստանից դեպի Վրաստան կա, որովհետև մենք ունենք կապ Վրաստանի հետ և Իրանի հետ, այսինքն՝ պետք է հզորությունը ավելացնել և անհրաժեշտ գազի քանակությունը տեղափոխենք Իրանից Վրաստան: Հիմա բանակցությունները գնում են, և մենք կարողացանք իրանական գազը Հայաստանի միջոցով տեղափոխել ու հասցնել Վրաստան»,- ասաց պատգամավորը:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ Վարդան Բոստանջյանը նշեց. «Տասնամյակներ շարունակ՝ մենք գտնվում ենք ազդեցության գոտում: Ինչ կա-չկա, վաճառել ենք: Խեղճ ու տարաբախտ նստենք ու նայենք, թե Ռուսաստանն ինչ կանի… Մեկ ու կես միլիոն մարդ ենք, մերոնք-ձերոնք եք ասում… Բա որ չինացիների չափ լինեինք, իրար կուտեինք, չէ՞:

Բոլորդ մտածում եք՝ տորթին մոտիկ լինեք: Բա այդպիսի բան է լինում», – ասաց Վարդան Բոստանջյանը: Վարդան Այվազյանը հույս հայտնեց, որ, հավանաբար, ամեն բան լավ է լինելու: Բոստանջյանը լավատես չէ` մեկ է ժողովրդի վիճակը չի փոխվելու:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ