23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Միակ կենարար աղբյուրը` ջուր

Ըստ գիտնականների` անծայրածիր տիեզերքում մինչ օրս միայն Երկիր մոլորակում է, որ գոյություն ունեն ջրի պաշարներ եւ հենց սա է պատճառն, որ Երկիրը համարվում է  ջրային մոլորակ, քանզի վերջինիս մակերեսի մոտ 75 տոկոսը ջրային տարածքներն են: Սակայն այդ հսկայական ծավալի 97 %-ն աղի է եւ օգտագործման համար ոչ պիտանի: Ավելին` մնացած 3 տոկոս քաղցրահամ ջրերի միայն երրորդ մասն է, որ հասանելի է մեզ եւ ծառայում է որպես կյանքի աղբյուր:

Այսօր երկրագնդի ավելի քան չորս տասնյակ երկրներ ջրի սակավության խնդիր ունեն, եւ ավելի քան մեկ 1,5 միլիարդ մարդ մաքուր ջրի կարիք ունի։ Գիտնականները կանխատեսում են, որ 2025 թվականին աշխարհի բնակչության 2/3-ը կունենա ջրի սակավության լուրջ խնդիր եւ հենց այսպատճառով, համաշխարհային միջազգայնագետները, տնտեսագետներ եւ քաղաքագետները կարծում են, որ հենց քաղցրահամ ջուրը պատճառ կհանդիսանա, որ հետագայում սկիզբ առնեն գլոբալ պատերազմներ։

Սա համաշխարհային վերլուծաբանների եւ վիճակագիրների հաշվարկներով, սակայն նշենք, որ քաղցրահամ ջրերի առումով Հայաստանը համարվում է միջին չափով ապահովված երկիր, բայց սա բոլորովին չի նշանակում, թե պետք է պակաս ուշադրություն դարձնել այս ոլորտին։

Հաշվարկների համաձայն յուրաքանչյուր տարի աշխարհում վերարտադրվում է ավելի քան 44 հազար խորանարդ կմ ջուր, որից 0,01 %-ը, կամ 46,6 խորանարդ կմ-ը բաժին է ընկնում Հայաստանին: Շատ չէ, բայց եւ ոչ քիչ, որից ելնելով` Հայաստանը համարվում է ջրային երկիր, իր զարգացած, բայց անհամասեռ ջրագրական ցանցով, ինչը բնորոշ է լեռնային երկրներին:  Ուրիշ է, որ ջուրը հաճախ չի բավականացնում մեզ, չի բավարարում բնակչության եւ տնտեսության կարիքները մեր իսկ անփույթ տնտեսվարման պատճառով:

Խոսքը միայն մեր լեռնային անուշահամ աղբյուրների մասին չէ, որոնցից բխող քաղցրահամ ջրերի շուրջ 80 տոկոսը այդպես էլ չի հասնում սպառողներին:

Հայաստանի գյուղատնտեսական արտադրության շուրջ 80%-ը բաժին է ընկնում ոռոգելի երկրագործությանը։ Այդ իսկ պատճառով Հայաստանում ջրատնտեսական շինարարությանը միշտ տրվել է առաջնային դեր դեռ խորհրդային տարիններից։ Մինչեւ 1990 թվականը հանրապետությունում կառուցվել եւ այժմ կիով չափ գործում են 79 ջրամբարներ, 3200 կմ մայր եւ միջտնտեսային ջրանցքներ, 17 հազար 900 կմ՝ ներտնտեսային ցանց, 403 պոմպակայաններ, 2500-Ին հասնող խորքային եւ արտեզյան հորեր, 1609 կմ կոլեկտորա- դրենաժային ցանց, արոտավայրերի խալխլված 3000 կմ ընդհանուր երկարությամբ ջրարբիացման ցանցեր։

Վիճակագրությունն էլ իր հերթին ներկա պահին հիշեցնում ե, որ վերը նշված համակարգերը ապահովում են 283 հազար հեկտար հողատարածության վրա մոտ 320 հազար գյուղացիական տնտեսությունների ոռոգման ջրի մատակարարումը։

Հայաստանում հաշվվող 8480 փոքր եւ միջին գետերի` 23 հազար կմ ընդհանուր երկարությամբ հոսքի զգալի մասը մեր պապակ դաշտերի ու այգիների փոխարեն գնում-սնուցում է Քուռ եւ Արաքս գետերն ու Վրաստան-Ադրբեջանով հասնում Կասպից ծով: Իսկ, թե ինչպիսին է մեր վերաբերմունքը Կովկասյան տարածաշրջանում քաղցրահամ խոշորագույն ջրային ավազանի` Սեւանա լճի մասին նկատմամբ, լավ հայտնի է մեր հասարակությանը:

 

Գալուստ ՆԱՆՅԱՆ

Լուսանկարը` հեղինակի

Հ.Գ. – Տարվա մեկ օր բոլորիս ուշադրությունը սեւեռվում է ջրի պաշտպանության, ջրային ռեսուրսների պահպանության վրա եւ բոլորս միասին հիշում ենք, որ Ջուրը բնության միակ կենարար եւ ԿՅԱՆՔԻ ապահովման հեղուկն է … Բնության այն չորս տարրերից մեկն է, որ իրոք այսօր օգնության կարիք ունի …

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ