28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ահաբեկչությունից հետո Թուրքիայում արգելափակվել են Facebook-ն ու Twitter-ը

Մարտի 13-ի երեկոյան Անկարայի Քըզըլայ շրջանում տեղի ունեցած հերթական ահաբեկչական պայթյունից հետո երկրում արգելափակվել են սոցիալական կայքերը: Թուրքական «Haberler.com»  լրատվակայքի տեղեկացմամբ՝ Թուրքիայի կապի և հեռահաղորդակցության վարչությունը դեպքից հետո վճիռ է կայացրել՝ սահմանափակելու վիրավորների և զոհվածների արյունոտ տեսարանների տարածումը սոցիալական ցանցերում, գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքիայի գլխավոր հանրապետական դատախազությունը և հեռուստառադիոընկերության բարձրագույն խորհուրդը ռադիոյի ու հեռուստատեսության գործունեությունը կարգավորող №6112  օրենքի սահմաններում արգելել են Անկարայի  ահաբեկչության հետ կապված հրապարակումները: Ինչից հետո ինտերնետի գործուներությունը կարգավորող 5156 օրենքով առաջնորդվող կապի և հեռահաղորդակցության վարչությունն իր հերթին արգելել է դեպքին վերաբերող լուսանկարների ու տեսագրությունների տարածումը սոցցանցերում: Արդյունքում ներկա պահին երկրում անհասանելի կամ ծայրահեղ դժվար հասանելի են մասնավորապես Facebook և Twitter կայքերը:

Ընդդիմադիր «T24.com» լրատվամիջոցի համաձայն՝ Անկարայի պայթյունից հետո  բացի Facebook-ից   և Twitter-ից անհասանելի են դարձել նաև որոշ այլ սոցիալական ցանցեր: Նշվում է, որ ընդհանուր առմամբ երկրում չափազանց դանդաղել է ինտերնետ կապի արագությունը:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ