12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Հայ Զինվորս՝ ախպերս, տղես, սերս, հպարտությունս, արժանապատվությունս, խաղաղությունս…

Երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը վերջին օրերին Արցախում է։

Երգչուհին հանդիպել է արցախյան զորամասերի քաջարի զինվորներին եւ նրանց ծնողներին, բարձրացրել տղաների հայրենասիրական ոգին, ինչպես նաեւ ոգեշնչվել հայ զինվորի խիզախությամբ։ Արդյունքում Շուշան Պետրոսյանը մի քանի լուսանկար է հրապարակել Ֆեսբուկ սոցիալական հարթակում եւ հպարտությամբ գրել.

«Հայ Զինվորս՝ ախպերս, տղես, սերս, հպարտությունս, արժանապատվությունս, խաղաղությունս… Փառք ու Պատիվ քեզ, անփորձանք ծառայություն, ցավդ տանեմ … դու մենակ տուն դարձիր, առողջ ու ապահով , միշտ ու միայն տուն դարձիր, Աստված հետդ ախպերս»,- հուզիչ գրառումով մեկնաբանել է երգչուհին։

Հիշեցնենք, որ Ստեփանակերտում եւ Մարտակերտում լինելուց հետո Շուշան Պետրոսյանը նաեւ այցելել է Շուշի, եղել Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Եկեղեցում եւ լուսանկարվել շուշեցիների հետ:

10419949_10153788876641977_1787143069115163015_n

12832510_10153788875001977_6048645292458723165_n

10583887_10153788876321977_4801106159117898887_n

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ