28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայտնի է Անկարայում պայթյուն կազմակերպած անձանց ինքնությունը

Հայտնի է դարձել մարտի 13-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Քըզըլայ շրջանում ահաբեկչական  պայթյուն իրականացրած անձանց ինքնությունը, գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքական «Memurlar» լրատվական կայքը հայտնում է, որ պայթյունի կազմակերպիչներից մեկը կին է եղել, իսկ մյուսը՝ տղամարդ: Նախնական տվյալների համաձայն՝ երկուսն էլ մահացել են դեպքի վայրում:

Թուրքական մեկ այլ լրատվամիջոց՝ «İnternethaber»-ը տեղեկացնում է, որ պայթուցիկով բեռնված BMW մակնիշի մեքենայով հարձակում իրականացրած կինը՝ Սեհեր Չաղլա Դեմիրը, Բալըքեսիր համալսարանի ուսանողուհի է եղել: Նա նախկինում համալսարանական 4 ընկերուհու հետ միասին մեղադրվել է «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK) անդամակցելու և նրա օգտին քարոզչություն անելու մեջ:

Հիշեցնենք, որ  վերջին 5 ամսվա ընթացքում սա Անկարայում իրականացված 3-րդ պայթյունն է:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ