18 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Էրդողանը մարտի 15-ին կմեկնի Բաքու

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 15-ին կմեկնի Ադրբեջան: Ինչպես փոխանցում է թուրքական «ahaber» լրատվամիջոցը, Էրդողանի այցի ընթացքում Բաքվում տեղի է ունենալու Թուրքիա-Ադրբեջան բարձրագուն Ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի  (YDSK) 5-րդ ժողովը, որը նախագահելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում է Ermenihaber.am-ը:

Քննարկվելու է նաև տրանսանատոլիական (TANAP) գազատարի  խողովակաշարի շինարարության արագացման հարցը, ինչպես նաև Կասպից ծովի հատակում գտնվող «Շահ դենիզ» գազային հանքավայրի հարցը:

Նշենք, որ Թուրքիայի նախագահը պաշտոնական այցով Ադրբեջան պիտի մեկներ դեռևս 2016թ. փետրվարի 17-ին: Բայց Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի հետևանքով Էրդողանի այցը հետաձգվել էր, իսկ Ադրբեջան մեկնել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ