19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Շնորհավո՛ր տոնդ, ազա՛տ Արցախ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 25 տարեկան է: Արցախցիներն այսօր ազգովի նշում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձը: 1991թ. սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանին ընդունեց ԼՂՀ հռչակման մասին Հռչակագիրը: Պատմական նշանակության այդ փաստաթուղթը, ապա և նույն տարվա դեկտեմբերի 10-ի հանրաքվեն հայկական երկրորդ անկախ պետության ստեղծման մասին որոշման ամրապնդմամբ  նոր […]

Ինչպես երեկ, այսօր, այնպես էլ վաղը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Լեռնային Ղարաբաղի հանրապետության անկախության տոնի առթիվ Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 25-ամյակի առթիվ: 1991 թվականի սեպտեմբերի 2-ը հայոց նորագույն պատմության փառահեղ էջն է: Քառորդ դար առաջ արցախահայությունը կատարեց իր անբեկանելի ընտրությունը: Այդ բախտորոշ քայլը գիտակցված էր և իմաստավորված: Այդ ընտրությամբ, այդ կամքով ու վճռականությամբ ստույգ […]

Այս պահին ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև շատ լուրջ խնդիր կա․ Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ֆեթուլլահ Գյուլենին դեռևս չարտահանձնելը ԱՄՆ-ի հետ հարաբերություններում լուրջ խնդիր է առաջացնում` ավելացնելով, որ ԱՄՆ-ի նկատմամբ եղած վստահությունը ամբողջությամբ կչեզոքանա, եթե Սիրիայի քրդերը հետ չանցնեն Եփրատ գետի արևելյան ափ: Չավուշօղլուն Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետություն մեկնելուց առաջ «Milliyet» թերթին տված հարցազրույցում մասնավորապես աել է. «Մենք սկզբից էլ դեմ էինք, որ […]

Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել, որի գլխավոր թեման եղել է Սիրիայի հարցը: Այդ մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը։ Կողմերը քննարկել են  Սիրիայում հումանիտար օգնության ավելացման   և կրակի դադարեցման հարցերը, ինչպես նաև ճգնաժամը քաղաքական ճանապարհով լուծելու ջանքերը: Իր հերթին Լավրովը իր անհանգստությունն է հայտնել թուրքական զորքերի […]

Պուտինը Էրդողանին պայման է առաջադրել Ղարաբաղի շուրջ

Թուրքական «Sözcü» պարբերականի սյունակագիր Ջան Աթաքլըն այսօր հրապարակած իր հոդվածում անդրադարձել է Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում վերջերս տեղի ունեցած Պուտին-Էրդողան հանդիպմանը՝ ներկայացնելով ուշագրավ մանրամասներ: «Sözcü» թերթի էլեկտրանային էջում տեղ գտած հոդվածում սյունակագիրը պնդում է, որ Ռուսաստանի նախագահը Թուրքիայի նախագահին առաջադրել է այն 7 կարևոր նախպայմանները, որոնց լուծման դեպքում երկկողմ հարաբերությունները վերջնականապես կկարգավորվեն: Ըստ Աթաքլըի-ի` Պուտինը, […]

Ղարաբաղցիների կողքին. Հրապարակ

Սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության 25-ամյակի տոնակատարությունը որոշել Են հնարավորինս զուսպ անցկաց­նել հաշվի առնելով ապրիլյան քառօրյա պատերազմն ու 100 զոհերի փաստը: Եթե նախորդ տարիներին Հայաստանից իշխանականների մի մեծ պատվիրակություն էր մեկնում տոնախմ­բությանը մասնակցելու, այս անգամ որոշել են պատվիրակությունը ձեւավորել բոլոր խմբակ­ցությունների ղեկավարներից, որոնք 25 ամյակի միջոցառումներին մասնակցելուց զատ կայցելեն զորամասեր, սահմանային դիրքեր: ՀՀ Աժ նա­խագահը չի […]

Արցախցի ուսուցչուհին մեկ պահանջ ունի /վիդեո/

«Հայրենիքը, որը սկսում է սահմանից` գիտակցում է յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր հայ: Ես ուրախ եմ, որ մեր ամբողջ հայությունը` Հայաստան. Սփյուռք և Արցախ մեկ ամբողջ են և միասնություն: Բոլորս մեկ բռունցք ենք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մարտակերտի թիվ 1 դպրոցի պատմության ուսուցչուհի Արշալույս Գաբրիելյանը: Արշալույս Գաբրիելյանը իր աշակերտներից միայն մեկ բան է պահանջում` ամուր կանգնել հայրենի […]

Մոսկվայում պահեստում բռնկված հրդեհի հետեւանքով 16 մարդ է զոհվել

Մոսկվայի հյուսիս-արեւելքում Ալտուֆյեւսկի մայրուղու վրա գտնվող պահեստում բռնկված հրդեհի հետեւանքով 16 մարդ է զոհվել, եւս 4-ը տուժել է, հայտնում եմ Մոսկվայի արտակարգ իրավիճակների ծառայություններից: «Տպագրական արտադրանքի պահեստի հրդեհի հետեւանքով 20 մարդ է տուժել, որոնցից 16-ը մահացել է, 4-ը՝ հոսպիտալացվել»,- տեղեկացնում  է աղբյուրը: Նախնական տեղեկություններով՝ զոհվածները ԱՊՀ քաղաքացիներ են: Հրդեհը մարելիս 12 մարդու են փրկել:

Մոսկվայում բանկը գրավելու փորձ կատարած հայ գործարարը բանտում հացադուլ է հայտարարել

Մոսկվայում դատարանը օգոստոսի 26-ին 2 ամսով կալանավորել է հայ գործարար Արամ Պետրոսյանին, ով մեղադրվում է մայրաքաղաքի կենտրոնում «Սիթիբանկի» բաժանմունքը գրավելու համար: Այդպիսով բավարարվել է քննության միջնորդությունը: Բողոքելով կայացված որոշման դեմ` գործարարը չոր հացադուլ է հայտարարել, փոխանցում է Интерфакс-ը: Դատավոր Թերեզա Ժրեբեցը որոշում է կայացրել բավարարել քննության միջնորդությունը` Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանքը մինչև հոկտեմբերի […]

Ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը բարձր է. Լևոն Մնացականյան

Ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը միշտ առկա է, ավելին՝ այն բարձր է. Regnum գործակալությանը տված հարցազրույցում այսպիսի հայտարարություն է արել ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը: Վերջինիս խոսքով՝ հակառակորդի այսօրվա վարքագիծը թույլ է տալիս եզրակացնել, որ «նա դեռ ամբողջությամբ չի հրաժարվել իր մտադրություններից»: «Հետևաբար ապագայում ցանկացած պահի հնարավոր է ռազմական գործողությունների վերսկսում: Այդուհանդերձ, ապրիլյան պատերազմը որոշ զսպիչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի