05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Դիարբեքիրի հայկական կաթոլիկ եկեղեցին կվերակառուցվի

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի Սուր շրջանում գտնվող հայկական կաթոլիկ եկեղեցին կվերակառուցվի: Այս մասին հայտնում է Թուրքիայի հայկական «Ակոս»  թերթի կայքը:  Անցյալ տարի Սուրում տեղի ունեցած երկարատև զինված բախումների ընթացքում հայկական կաթոլիկ եկեղեցին լրջորեն  վնասվել էր, սոցկայքերում տարածված լուսանկարներում երևում էր, որ կառույցը գրեթե կիասքանդ վիճակում է:

Թուրքիայի շրջակա միջավայրի պահպանության և քաղաքաշինության նախարարությունը Սուրում գտնվող և բախումներից տուժած 11 պատմական կառույցի համար վերականգնման աշխատանքների ծրագիր է մշակել: Նախագծի շրջանակներում ծրագրվում է  նաև հայկական կաթոլիկ եկեղեցու վերակառուցումը, որի ավարտը նախատեսված է  2018թ.: Եկեղեցու վերականգնման աշխատանքները կղեկավարի Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությունը, որին ներկայումս պատկանում է կաթոլիկ եկեղեցու սեփականության իրավունքը:

Եկեղեցու տարածքում արդեն սկսվել են նախապատրաստական աշխատանքները,  տարածք մաքրվում և բարեկարգվում է:

2013թ. ևս Սուրի հայկական եկեղեցին վերանորոգվել էր, ինչից հետո օգտագործվում էր որպես գորգերի արհեստանոց: «Ակոսի» համաձայն՝ խոսակցություններ կան, որ այս անգամ վերակառուցումից հետո կառույցը նորից կարող է վերածվել եկեղեցու:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ