27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչու է ՌԴ-ը ներում Թուրքիային

Արաբագետ Սարգիս Գրիգորյանը կարծում է, որ որ թուրքերը կշարունակեն ռազմական գործողությունները և կշարժվեն դեպի հարավ-արևմուտք՝ Ալբաբի ուղղությամբ: Այսօր այս մասին նա նշեց «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը:

«Քանի որ Ալբաբի վրա նաև քրդերն էին շարժվում: Հասնելով այնտեղ և ճնշելով «Իսլամական պետությանը»` թուրքերը կցանկանան ցույց տալ, որ նրանք ի զորու են վերցնել երկրորդ ուժեղ կենտրոնը»,–ասաց նա:

Ըստ նրա՝ Թուրքիան փորձում է ցույց տալ, որ քրդերը չեն միակ ուժերը, որ կարող են պայքարել ԻՊ-ի դեմ: «Սա կարևոր քայլ է Թուրքիայի իմիջի համար, որ ցույց տա, թե իր կողմից ֆինանսավորվող կառույցները, որ քրդերի հետ կապ չունեն, սիիրական ընդդիմադիր խմբավորումներ են, ի վիճակի են հարցեր լուծել, այսինքն` պարտության մատնել իսլամական պետությանը և նրանցից խլել կարևոր շրջաններ, բնակավայրեր»,-ասաց արաբագետը:

Թուրքագետ Լևոն Հովսեփյանը նկատեց, որ Թուրքիայի գործողությունները Սիրիայում հավանաբար երկարաժամկետ կլինեն: «Պետք է հաշվի առնենք, որ Թուրքիան հավակնություններ ունի Սիրիայի հյուսիսի նկատմամբ, և Թուրքիայի իշխանությունները գնում են վճռական քայլի հաշվի առնելով, որ  հետո ուշ կլինի»: Նրա խոսքով սա սպառնալիք է նաև Իրանի նկատմամբ, և այդ պատճառով է, որ Իրանի պաշտոնական հայտարարությունները գնալով ավելի կոշտ են դառնում:

Հարցին, թե ինչու է ՌԴ-ը ցանկանում կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, Սարգիս Գրիգորյանը պատասխանեց, որ Ռուսաստանն էլ ունի իր աշխարհաքաղաքական շահերը, իր պատկերացումները: Որպես օրինակ նա նշեց, որ թույլ տալով Թուրքիային ներգրավում ունենալ Սիրիայում, որտեղ քրդերը ԱՄՆ-ի հիմնական դաշնակիցն են, կնշանակի, որ Թուրքիան նոր հակասություններ է ունենալու ԱՄՆ-ի հետ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ