26 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ստամբուլի օդանավակայանում մահապարտ ահաբեկիչ է ձերբակալվել. Sabah

Ստամբուլի իրավապահները Աթաթուրքի անվան օդանավակայանում կին մահապարտ են ձերբակալել: Այս մասին հայտնում է թուրքական իշխանամետ «Sabah» թերթը՝ նշելով, որ ձերբակալված Էբրու Ֆըրաթը Սիրիայում քրդական կառույցի անդամ է, բացի այդ «Քրդական համայնքների միության» համանախագահ Մուրադ Քարայըլանի մերձավորներից է: Ստամբուլի հետախուզության վարչությունը տեղեկություն էր ստացել Ֆըրաթի՝   Դիարբեքիրից Ստամբուլ մեկնելու մասին: Այդ տեղեկության հիման վրա իրավապահները համապատասխան աշխատանքներ […]

Մոսկվայում ԼՂ հարցն է քննարկվում

Այսօր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդունել է Մինսկի խմբի համանախագահներ Պոպովին, Ուորլիքին եւ Անդրիեին, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին։ Ինչպես տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքը, հանդիպման ժամանակ քննարկվել են ԼՂ հակամարտության կարգավորման հրատապ հարցեր, այդ թվում՝ Վիեննայում մայիսի 16-ին և Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին կայացած հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, […]

Արլեմ Դեզիրն ու Մամեդյարովը քննարկել են ԼՂ հիմնահարցը

Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրն ընդունել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին: Ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն և խաղաղ կարգավորման հարցը:

PKK-ն Վանում գրոհել է ոստիկանատան շենքը

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) զինյալները ինքնաշեն նռնակ են նետել Վանի ոստիկանական բաժանմունքներից մեկի վրա: Այս մասին տեղեկացնող «Sondakika.com» լրատվական կայքը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ոստիկանական բաժանմունքը գտնվում է կառավարող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) Վանի նահանգային գրասենյակի դիմաց: Նշվում է, որ պայթյունի հետևանքով մարդկային կորուստներ չեն գրանցվել, միայն վնասվել է ոստիկանության բաժանմունքի […]

Համանախագահներն այսօր Մոսկվա կժամանեն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այսօր կժամանեն Մոսկվա, որտեղ կմասնակցեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին նվիրված խորհրդակցությանը։ Ակնկալվում է, որ ներկա կգտնվի նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Խորհրդակցության ընթացքում քննարկվելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված հարցեր։

Վրաստանում օդային տաքսիներ կգործեն

Նոյեմբերից Վրաստանում սկսելու են գործել օդային տաքսիներ: Ինչպես հայտնում է «Գրուզիա Online»-ը, այդ մասին ասել է «Adjara Group» ընկերության գլխավոր տնօրեն Վալերի Չխեիձեն: Ընկերությունն այժմ սպասում Է թռիչքների թույլատրագիր ստանալուն եւ, ինչպես ենթադրվում Է, նոյեմբերի 15-ին օդաչուները կսկսեն կատարել առաջին չվերթերը: Ներկայումս ընկերությունը երթուղիների սխեմաներն Է մշակում եւ որոշում Է գնային քաղաքականության ուղղությունը: Ինքնաթիռները, որոնք տնօրինում Է […]

Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաեւ Հայաստանում

Սույն թվականի սեպտեմբերի 7-ին, տեղական ժամանակով ժամը 20.57-ին (Գրինվիչի ժամանակով` 16.57) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4.5 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 41.770 և արևելյան երկայնության 46.630 (Ադրբեջանի հանրապետության Զաքաթալա քաղաքից 6 կմ դեպի հյուսիս): Երկրաշարժի օջախը գտնվել է երկրի մակերևույթից 20 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը […]

Ինչ ակնկալիքներ կան համանախագահների հանդիպումից

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանն ակնկալիք չունի Մոսկվայում սեպտեմբերի 8-ին նախատեսված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումից: «Կարող են քննարկվել բովանդակային հարցեր, բայց միևնույնն է, դրված այն խնդիրները և այն շրջանակը, որ կա, այսինքն՝  դեպի հետաքննության մեխանիզմներ, դեպի վստահության միջոցներ, դեպի Անջեյ Կասպշիկի օֆիսի ընդլայնում, միևնույնն է`  դրանք  են օրակարգում, այսինքն՝  […]

Թուրք ժողովրդի հավատը ԵՄ-ի հանդեպ խարխլվել է․ Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ թուրք ժողովրդի վստահությունն ու հավատը Եվրոպական Միության (ԵՄ) հանդեպ խարխլվել է: Ըստ թուրքական «Haberturk» լրատվական կայքի՝ Թուրքայի արտգործնախարարն այս մասին հայտնել է Սլովենիայում ընթացող Բլեդի ռազմավարական ֆորումի ժամանակ՝ լրագրողների հարցերին պատասխանելիս: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Չավուշօղլուն անդրադարձել է ԵՄ-Թուրքիա, Գերմանիա-Թուրքիա հարաբերություններին: «Եթե ԵՄ-ն Թուրքիայի քաղաքացիներին մուտքի […]

ԵԽԽՎ համազեկուցողները կժամանեն Ադրբեջան

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգային հանձնաժողովի Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Ստեֆան Շենակը և Պրեդա Սեզաչ Ֆլորինը պատրաստվում են այցելել Ադրբեջան: Այդ մասին տեղեկացրել է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։ Սակայն այցի կոնկրետ ժամկետները չեն նշվում։ ԵԽԽՎ-ն որոշում է կայացրել 7 մարդուց բաղկացած գնահատող առաքելություն ուղարկել Ադրբեջան` կապված այդ երկրում կայանալիք հանրաքվեի հետ: Առաքելության անդամների շարքում են լինելու Ադրբեջանի հարցով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված