05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԼՂ հակամարտության կարգավորումը ենթադրում է որոշ տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը՝ ԼՂ կարգավիճակի դիմաց․ Ուորլիք

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը լայնածավալ հարցազրույց է տվել INTERFAX.RU-ին, որի ընթացքում խոսել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին։

Անդրադառնալոց Մոսկվայում համանախագահների ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպմանը՝ Ուորլիքն ասել է, որ մոտ մեկ ժամ տեւած հանդիպման ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղում խաղաղ գործընթացն ու հետագա քայլերը: «Դա արդյունավետ հանդիպում էր: Պետք է հասկանալ, որ կարգավորման կառուցվածքը արդեն երկար տարիներ է քննարկվում է: Կարգավորման առանձին պայմանները կան, սակայն որպեսզի առաջ շարժվենք, հարկավոր է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների քաղաքական կամքը: Այդ պայմանները մենք քննարկեցինք Լավրովի հետ ու խոսեցինք այն մասին, թե ինչպես կարող ենք աշխատել կողմերի հետ՝ հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար»,- ասել է նա։

Ուորլիքը նշել է, որ առաջիկայում էլ անհրաժեշտ է տարբեր հանդիպումներ անցկացնել, եւ որ իրենք կցանկանային, որպեսզի կայանար երկու նախագահների եւս մեկ հանդիպում:

«Մենք ցանկանում ենք շարունակել աշխատել այդ ուղղությամբ, որպեսզի նախագահների միջեւ շփման կետեր գտնենք ու ի վերջո հասնենք այն հակամարտության խաղաղ կարգավորմանը, որն արդեն 20 տարի է տեւում»,- ասել է նա:

Խոսելով ԱՄՆ-ի տեսանկյունից ԼՂ խնդրի իդեալական կարգավորման մասին՝ Ուորլիքը հայտարարել է, որ խաղաղ կարգավորման հասնելու փորձերը շատ երկար են տեւում եւ շատ ուժ են խլում:

«Հակամարտությունը արդեն շատ երկար է շարունակվում, , 20 տարվա ընթացքում բազմաթիվ մարդիկ են զոհվել: Բայց այդ հակամարտությունը կարող է կարգավորվել: Մենք կարգավորման պայմաններ ունենք եւ քննարկել ենք դրանք։

Մեզ համար իդեալական կարգավորումը ենթադրում է հաղթողների ու պարտվողների բացակայություն, այն պետք է երկու կողմերին էլ շահեկան լինի։ Բանակցությունները չեն կարող հաջողված լինել, երբ կողմերից մեկը ստիպված է լինում զոհերի եւ զիջումների գնալ»,- ասել է նա։

Պատասխանելով հարցին, թե սա տարածքային խնդիր է ու ի վերջո ինչպես պետք է այդ վեճը լուծվի՝ Ուորլիքը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ենթադրում է որոշ տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց:

«Սա կարգավորման պայմաններից է, բաց ոչ միակը: Փախստականների վերադարձ, միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայում: Սրանք բոլորը խաղաղ կարգավորման պայմաններ են, եւ բոլորն էլ հայտնի են: Մենք պետք է աշխատենք կողմերի հետ, որպեսզի կարողանանք այդ բոլոր պայմանները միավորել ու հասնել խաղաղ կարգավորման․․․»,- ասել է նա:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ