27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թուրքական զինուժը հարձակվել է Քոբանիի խաղաղ բնակիչների վրա

Թուրքիայի հետ սահմանին գտնվող սիրիական Քոբանի քաղաքի բնակիչների և թուրքական զինված ուժերի միջև բախում է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է  «Ilerihaber» լրատվական կայքը,  թուրքական զինուժը հարձակվել է Քոբանիի խաղաղ բնակիչների վրա, ովքեր բոյկոտել են սահմանին Թուրքիայի կողմից «անվտանգության պատի» կառուցումը: Քոբանիի բնակիչները պնդել են, որ իբր անվտանգության նկատառումներով կառուցվող պատը իրականում կանգնեցվում է Սիրիայի տարածքում, ոչ թե սահմանին, այդպիսով թուրքական կողմը խախտում է սահմանը և մտնում սիրիական տարածք:

Թուրքիայի այս նախաձեռնությունը կանխելու համար բողոքի մասնակիցները օրեր առաջ վրան  են խփել սահմանի մոտ  և ամենօրյա հսկողություն են սահմանել: Իսկ այսօր Թուրքիայի զինված ուժերը հարձակվել են ցուցարարների վրա՝ կիրառելով գազային ռումբեր և ջրցան մեքենաներ: Հարձակման  հետևանքով վիրավորվել 8  ցուցարար:

Նշվում է, որ դեպքի վայր է ուղարկվել մեծ թվով թուրք զինվորներ և ոստիկանական ջոկատներ:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ