17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Կոչ են անում պաշտոնապես ճանաչել Արցախի անկախությունը

ԱՄՆ Կոնգրեսում Հայկական հարցերով հանձնախմբի  համանախագահներ Ֆրենկ Փալոուն Կրտսերը(դեմոկրատ, Նյու Ջերսի), Ռոբերտ Դոլդը (հանրապետական, Իլինոյս), Ջեքի Սփայերը (դեմոկրատ, Կալիֆորնիա) և ԴեյվիդՎալադաոն (հանրապետական, Կալիֆորնիա), հանձնախմբի փոխ-համանախագահներ Ադամ Շիֆը (դեմոկրատ, Կալիֆոռնիա) ուԴավիթ Թրոթը (հանրապետական, Միչիգան) շնորհավորել են նախագահ Բակո Սահակյանին և Արցախի ժողովրդին անկախությանտարելիցի առթիվ, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):

«Կոնգրեսում հայկական հարցերով հանձնախմբի անունից հղում ենք այս գրությունը, շնորհավորելու Ձեզ և Լեռնային ՂարաբաղիՀանրապետության՝ Արցախի, ժողովրդին, քանզի սեպտեմբերի 2-ին տոնում եք Ձեր հոբելյանական 25-ամյա անկախությունը: Այսպատմական օրն առանցքային է եղել ինքնորոշման և ազատության իրավունքը պաշտպանելու համար Արցախի մղած պայքարում», -հայտարարել են Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներն ու փոխ-համանախագահները:

Նամակում կարևորվել է նաև, որ Լեռնային Ղարաբաղը հավատարիմ է մնում                                             «ժողովրդավարականկառավարման զարգացմանր և օրենքի գերակայությանը», չնայած Ադրբեջանի կողմից շարունակվող բռնություններին ու սպառնալիքներին:

«Դատապարտում ենք նաև Ադրբեջանի բոլորովին վերջերս՝ ապրիլի սկզբին, իրականացրած ագրեսիան Արցախի ժողովրդի դեմ, ինչը հանգեցրեց հարյուրավոր ռազմական ու քաղաքացիական զոհերի: Հուսո՛վ լինենք, որ կգտնվի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորում: Գնահատում ենք տարածաշրջանային անվտանգության և կայունության հանդեպ Ձեր անսասանհետևողականութունը»,  – գրել են ներկայացուցիչներ  Փալոունը, Դոլդը, Սփայերը, Վալավադոն, Շիֆը և Թրոթը Արցախինախագահին: «Կշարունակենք սատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և կոչ ենք անում պաշտոնապես ճանաչել Արցախի անկախությունը»:

Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին ողջունեց Հայկական հանձնախմբի անդամներին, հայտարարելով.«Ողջունում ենք Հայկական հանձնախմբի ղեկավարությանը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդավարությանն ու անվտանգությանընրանց հետևողական աջակցության ու նվիրվածության համար»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ