04 Հունվարի, Saturday, 2025
KFC

Լինենք լավատես ու իրատես

«Արցախյան պատերազմի մասնակից կանայք» ՀԿ-ի նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը հպարտ է, որ այսօր մենք ունենք անկախ Արցախ և հզոր բանակ:

«Անկախության շեմին ոտք դրեցինք, երբ երկրի մի մասը տարերային աղետից քանդված էր, պատերազմի շեմին էինք կանգնած, բայց ազգովի Ազատության հրապարակում կանգնեցինք գիշեր, ցերեկ ու ”այո” ասացինք։ Հայ ազգը 4 անգամ վերականգնել է իր անկախությունը, 4-րդ անգամ մենք կերտեցինք, իսկ բոլորին է հայտնի, որ անկախությունը նվեր չեն տալիս, պետք է ձեռք բերել հզոր բազկի ուժով և ատամներով կառչած, ինչ էլ մենք արեցինք, տառապանքներ քաշեցինք ու Հայաստանը բարձրացավ, ոտքի կանգնեց»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

«Անկախության համար մենք արյուն ենք թափել, հազարավոր զոհեր ենք տվել, և այսօր յուրաքանչյուրի պարտքն է սիրել, գուրգուրել այդ անկախությունը։ Այսօր ապրում ենք խաղաղ, լինենք լավատես ու իրատես, և հավատանք, որ այն հարատևելու է, մեր երեխաները ապրելու են ազատ, անկախ երկրում»:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ