19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը ծրագրում են համատեղ զորավարժություններ անցկացնել

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ 2017թ. Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը ծրագրում են համատեղ զորավարժություններ անցկացնել: Ինչպես հաղորդում է թուրքական «TRT» հեռուստաընկերության լրատվական կայքը, այս մասին Հասանովը հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ: Նշելով, որ Ադրբեջանի և Վրաստանի ռազմական ոլորտում համագործակցությունը ընթանում է նաև Հյուսիսատլանտյան դաշինքի՝ ՆԱՏՕ-ի շրջանակներում՝ հավելել է. «Մեր […]

Պայթյուն Թուրքիայում. կան վիրավորներ

Դեկտեմբերի 17-ի առավոտյան Թուրքիայի Կայսերի քաղաքի Էրջիյես համալսարանի դիմաց պայթյուն է որոտացել։ Թուրքական «Haberler» լրաատվական կայքը, ի մի բերելով բոլոր լուրերն ու ականատեսների վկայությունները, հայտնում է, որ պայթուցիկով բեռնված թեթև մարդատար մեքենա է պայթել։ Ականատեսների խոսքերով` մեքենան մոտեցել և կանգնել է ավտոբուսի կողքին, որից հետո էլ որոտացել է պայթյունը։ Նշվում է, որ հասարակական տրանսպորտի մեջ […]

Պատմական Խարբերդում հայերեն արձանագրությամբ քար է հայտնաբերվել

Թուրքիայի Էլյազըղ նահանգում գտնվող Խարբերդի Կարմիր եկեղեցում պեղումների ժամանակ 165 տարվա հայերեն արձանագրությամբ քար է հայտնաբերվել: «Ակօս» շաբաթաթերթի տեղեկացմամբ՝ Էլյազըղի քաղաքապետարանը եկեղեցու վերակառուցման թուլտվություն է ստացել և աշխատանքները սկսելուց առաջ այնտեղ պեղումներ է իրականացնում: Պեղումների ժամանակ հայտնաբերված հայերեն արձանագրությամբ քարը, ըստ ենթադրությունների, տապանաքար է: Արձանագրությունը կարդալու համար աշխատանքներ են տարվում, որի ավարտից հետո այն կհանձնվի  […]

Թուրքիայի հայ համայնքը պահանջում է պատրիարքի ընտրություններ անցկացնել

Թուրքիայի հայ համայնքը Պոլսի պատրիարքի ընտրությունների անցկացման համար հանդիպումներ է անցկանցում: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 13-ին Ստամբուլի Ֆերիքոյ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Վարդանանց եկեղեցու Նազար Շիրինօղլու անվան դահլիճում: Թուրքիայում հրատարակվող «Ակօս» շաբաթաթերթի կայքի տեղեկացմամբ՝ «Düşünce Platformu»-ի («Տեսակետների հարթակ») կողմից կազմակերպված ժողովն անցկացվել է վերջին շրջանում պատրիարքի ընտրություններում ստեղծված իրավիճակը, հնարավոր խոչընդոտները քննարկելու և […]

Էրդողանը և Պուտինը Հալեպի հարցով հեռախոսազրույց են ունեցել

Դեկտեմբերի 14-ին երեկոյան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  հեռախոսազրույց  է ունեցել  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Թուրքական «Milliyet» թերթի կայքը, հղում անելով Թուրքիայի նախագահական աղբյուրներին, նշում է, որ կողմերը քննարկել են Սիրիայի Հալեպ քաղաքի հարցը, մասնավորապես հումանիտար օգնության տրամադրելու խնդիրը: Նրանք  պայմանավորվել են ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները Հալեպի արևելյան հատվածից խաղաղ բնակչությանը, ինչպես նաև սիրիական […]

«Իրանն առանցքային դերակատար է մեր տարածաշրջանում»

Իրանական և հայկական կողմի մոտ կա շատ լուրջ ցանկություն զարգացնել թե տնտեսական, թե քաղաքական, թե երկու երկրների բարեկամական հարաբերությունները: Նման տեսակետ այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ «Իրանն առանցքային դերակատար է մեր տարածաշրջանում։ Երկու պետությունների շահերից է բխում շարունակել զարգացնել բարեկամական հարաբերությունները»,- նկատեց նա։ Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ կան Իրանի […]

Ռոգոզինը մեկնում է Բաքու`Ալիեւի հետ Հայաստանին «Իսկանդերների» մատակարարումների հարցը քննարկելու. Коммерсант

Ռուսական Коммерсант-ի տեղեկություններով` Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինն այսօր աշխատանքային այցով մեկնում է Բաքու, որտեղ պետք է կայանա ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստը։ Պարբերականի տեղեկություններով` կողմերը կքննարկեն երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցության հարցերը, ինչպես նաև Ռուսաստանի կողմից Հայաստանին «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների մատակարարման հարցը։ Коммерсант-ը գրում է, որ Ռոգոզինը Բաքու  է մեկնելու միջկառավարական հանձնաժողովի նիստի նախօրեին, որը դեկտեմբերի 16-ին է […]

Էրդողանը ՄԱԿ-ին կոչ է արել արտահերթ ժողով հրավիրել Հալեպի հարցով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի նորընտիր գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեսի հետ: Ըստ թուրքական  «Yenisafak» թերթի կայքի` հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է  Սիրիայի Հալեպ քաղաքի իրավիճակը: Էրդողանը ՄԱԿ-ին կոչ է արել արտահերթ ժողով հրավիրել Հալեպի հարցով: Բացի դրանից նա հիշեցրել է, որ այժմ Հալեպում  մասնակիորեն հաստատվել է հրադադար, որի ապահովման հարցում Թուրքիան ունի […]

Հակամարտությունը չի կարող ռազմական ճանապարհով լուծվել․ Ուորլիք

Ապրիլին շփման գծում տեղի ունեցած բախումները մեծ թվով զոհերի բերեցին ու ցույց տվեցին, որ հակամարտությունը ռազմական ճանապարհով չի կարող լուծվել։ Այդ մասին ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ով պատրաստվում է հեռանալ պաշտոնից։ Նա ասել է, որ ապրիլին տեղի ունեցած բախումներից հետո կողմերը հետևում են հրադադարի ռեժիմին, և բանակցությունների սեղանին ԼՂ […]

Եվրամիությունը Թուրքիային պիտի ընկալի որպես հավասար գործընկեր․ Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Չեխիայի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Թուրքիա-Եվրամիություն (ԵՄ) հարաբերություններին: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Vatan» թերթը, արտգործնախարարն ընդգծել է, որ Թուրքիան ցանկանում է, որ ԵՄ-ը Թուրքիայի նկատմամբ արդար մոտեցում ցուցաբերի, որ եվրոպական կառույցները ոչ թե Թուրքիայի, այլ արդարության կողքին լինեն, Թուրքիային ընկալեն որպես հավասար գործընկեր: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի