06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Էրդողանը ՌԴ դեսպանի սպանությունից հետո հայտարարություն է արել /վիդեո/

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանությունից հետո անմիջապես զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ապա պաշտոնական հայտարարություն արել։

Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանը ՌԴ նախագահին ներկայացրել է ընթացող քննության մանրամասների մասին։

Էրդողանը ռուս դեսպանի սպանությունը որակել է որպես սադրիչ գործողություն:

«Ռուսաստանի հետ հարաբերությունները մեզ համար շատ-շատ կարևոր են: Տարածաշրջանի համար շատ-շատ կարևոր են: Դիմում եմ այդ հարաբերությունները փչացնել ջանացողներին. դուք երբեք չեք տեսնելու ձեր սպասելիքների իրականացումը: Իզուր եք սպասում, իզուր եք սպասելու»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Անկարայում 22-ամյա նախկին ոստիկանը կրակել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի վրա ու սպանել նրան։ Հանցագործը ինքն էլ սպանվել է, իսկ նրա մայրն ու քույրը ձերբակալվել են։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ