27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Գերմանիան անհանգստացած է Սիրիայի հարցում ռուս-թուրքական համաձայնությունից

Գերմանիայի իշխանական շրջանակներում կարծում են, որ Սիրիայի հարցում ռուս-թուրքական համաձայնությունը սպառնալիք է ներկայացնում Արևմուտքի համար: Ըստ թուրքական «Hurriyet» պարբերականի՝ նման կարծիք է հայտնել Գերմանիայի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նորբերթ Ռյոթթգեն:

«Սիրիայի հարցում Թուրքիայի և Ռուսաստանի համաձայնությունը շատ վտանգավոր զարգացում է և դա Արևմուտքի համար դիվանագիտական աղետ կլինի»,-ասել է Ռյոթթգեն գերմանական «Frankfurter Allgemeine Zeitung» թերթի հետ զրույցում: Ռյոթթգեն նշել է նաև, որ Ասադը արդեն որոշում ընդունող խաղացող չի և դարձել է Ռուսաստանի և Իրանի գործիքը:

Իսկ Գերմանիայի իշխանամետ «Սոցիալ դեմոկրատական» (SPD) կուսակցության Արտաքին հարաբերությունների խոսնակ Նիելս Անենը կարծիք է հայտնել, որ Թուրքիայի՝ սիրիական ընդդիմադիր ուժերին չաջակցելու դիմաց, Ռուսաստանը կհաշտվի Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ներկայության հետ:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ