19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Թուրքիայի օդուժի հարվածներից 24 ժամում 88 խաղաղ բնակիչ է զոհվել. Սիրիայի մարդու իրավունքների մշտադիտարկման կենտրոն

Սիրիայի մարդու իրավունքների կենտրոնը հայտարարել է Սիրիայում թուրքական օդուժի կողմից իրականացված ռմբակոծության հետևանքով 88 խաղաղ բնակչի զոհվելու մասին: Թուրքական «Diken.com.tr» կայքը, հղում անելով «Reuters» գործակալությանը, գրում է, որ 72 մարդ զոհվել է երեկվա, ևս 16-ը այսօրվա ռմբահարումների հետևանքով. նրանցից 24-ը երեխաներ են: Նշենք, որ Սիրիայի հյուսիսում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ Թուրքիայի նախաձեռնած «Եփրատի […]

Դեսպանի սպանությունն ուղղված էր ռուս-թուրքական հարաբերությունների դեմ․ Պուտին

Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանությունը առաջին հերթին հարձակում էր Ռուսաստանի, ռուս-թուրքական հարաբերությունների վրա։ Այդ մասին այսօր իր ամենամյա մեծ ասուլիսի ժամանակ, պատասխանելով թուրք լրագրողի հարցին, ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Ես սկզբում վերապահումով էի մոտենում այն հարցին, որ այն ժամանակ ռուսական ինքնաթիռը խոցվել էր՝առանց թուրքական ղեկավարության իմացության եւ ուղղված էր ռուս-թուրքական հարաբերությունների դեմ։ Բայց հիմա՝ դեսպանի […]

Թուրքիայում ձերբակալվել է մեջլիսի փոխխոսնակը

Թուրքիայում ձերբակալվել է Մեջլիսի փոխնախագահ, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Փերվին Բուլդանը։ Այդ մասին նա հայտնել է Թվիթերի իր միկրոբլոգի միջոցով: Թե ինչու են ձերբակալել Բուլդանին, առայժմ հայտնի չէ։

Սամսունի հայտնի մզկիթը նախկինում հայկական եկեղեցի է եղել /ֆոտո/

Թուրքիայի Սամսուն ծովափնյա քաղաքի Սելահիյե թաղամասում գտնվող «30 Ağustos İmam-Hatip» դպրոցը և կից Սելահիյե մզկիթը մինչև Թուրքիայի Հանրապետության հռչակումը (ցեղասպանությունից առաջ-խմբ.) հայկական եկեղեցի են եղել: Թուրքական «Samsun Canlı Haber TV»-ի` Սամսունի հայկական թաղամասի մասին պատրաստած փոքրիկ ռեպորտաժում նշվում է, որ մինչև հանրապետական շրջանն այնտեղ ապրել է 15.000-ից ավելի հայ, որոնք կենտրոնացած են եղել հիմնականում հենց […]

ԼՂՀ Ազգային ժողովն ընդունել է 2017թ.-ի պետական բյուջեն

ԼՂՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 22-ին գումարել է հերթական լիագումար նիստը: Ողջունելով ներկաներին՝ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ մի քանի օր անց՝ դեկտեմբերի 28-ին լրանում է Արցախի անկախ պետականության տարեգրության համար ոչ պակաս կարևոր մի իրադարձության՝  առաջին գումարման Գերագույն խորհրդի ընտրությունների 25 ամյակը: Այնուհետև խորհրդարանն անցել է Հանրապետության գլխավոր ֆինանսական փաստաթղթի, դրան ուղեկցող օրինագծերի […]

Թուրքական թերթը Ռոհանիի հայաստանյան այցը համարում է պատասխան՝ Իսրայելի հետ Ադրբեջանի մերձեցմանը

Թուրքական առաջատար թերթն անդրադարձել է տարածաշրջանի երկրների բարդ հարաբերություններին: «Milliyet» պարբերականի կայքում տեղ գտած հոդվածի համաձայն՝ չնայած Ադրբեջանի կառավարության բոլոր ջանքերին՝ Իրանը հրաժարվել է Ադրբեջանին հեռահար հրթիռներ վաճառել:  Իրանի այս որոշումը նպաստել է Ադրբեջանի և Իսրայելի մերձեցմանը: «Ադրբեջանի և սիոնիստական Իսրայելի միջև հաստատված մտերիմ հարաբերությունները լրջորեն մտահոգել են հարավային հարևան Իրանին», -գրում է աղբյուրը՝ հավելելով, […]

Ռոհանիի այցը կարեւոր էր

Նախօրեին պաշտոնական այցով առաջին անգամ Հայաստանում էր Իրանի նախագահ Հասան Ռուհանին։ Մեկնաբանելով Ռոհանիի այցը՝ այսօր «Հենարան» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ իրանագետ Արտյոմ Տոնոյանը նշեց, որ այս այցը մի քանի առումով կարեւոր է։ Նա կարեւորեց նախագահների՝ համատեղ հայտարարությունը, որով ընդգծվեց տնտեսական հարաբերությունների զարգացումը: «Խոսվում էր հատկապես Պարսից ծոց, Սև ծով միջանցքի մասին, որտեղ […]

Ռուս դեսպանի մարդասպանը Էրդողանի թիկնապահն է եղել․ նոր մանրամասներ /ֆոտո/

Անկարայում Ռուսաստանի դեսպանի վրա կրակած ու նրան սպանած ոստիկան Մեվլյութ Ալտինտաշը եղել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի թիկնապահը, բայց նրան հեռացրել էին աշխատանքից հուլիսին։ Բացի այդ, Kurdistan insider-ը լուսանկար է հրապարակել, որում Էրդողանը ոստիկաններին պարգեւներ է բաժանում, իսկ այդ ոստիկանների թվում է նաեւ Ալտինտաշը։   «Մեր ունեցած տեղեկություններով՝ այս լուսանկարն արվել է դեսպանի վրա հարձակումից […]

Այդ ինչ պոռնկական հարցադրում է հողերի մասով. Ժամանակ

ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի նախկին պետ (1992-1995), 1993թ. պաշտպանության նախարարի նախկին պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը Ժամանակ-ի հետ զրույցում մեկնաբանեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթը՝ նվիրված Արցախյան հիմնախնդրի կարգավորմանը: -Պարոն Տեր-Գրիգորյանց, ի՞նչ կարծիք ունեք Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի մասին ընդհանուր առմամբ: – Ես լսել եմ Տեր-Պետրոսյանի ելույթը: Նրան շատ լավ ընդունեցին, ծափահարեցին, նա խելոք բաներ էր ասում, իհարկե, բայց նա […]

ԼՂ ՊՆ-ից տեղեկացնում են

Դեկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Առավել ինտենսիվ խախտումներ են գրանցվել Մարտունու պաշտպանական ուղղությամբ, որտեղ բացի ինքնաձիգերից և գնդացիրներից, կիրառվել են նաև դիպուկահար հրացաններ: Ընդհանուր առմամբ ադրբեջանական զինուժն առաջնագծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմը խախտել է մոտ  45 անգամ՝ հայկական դիրքերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի