14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Թուրքիան և Ռուսաստանը համաձայնության են եկել Սիրիայում հրադադար հաստատելու շուրջ. Anadolu

Թուրքիան և Ռուսաստանը Սիրիայի ընդհանուր հրադադար նախատեսող ծրագրի շուրջ համաձայնության են եկել: Թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, նշում է, որ ընդունված ծրագրի համաձայն Հալեպի արևելյան հատվածում հրադադարի հաստատումից հետո Սիրիայի ողջ տարածքում նախատեսվում է հրադադար հաստատել:

Հրադադարը պլանը ներկայացվելու է մի կողմից Սիրիայի կառավարությանը և նրան աջակցող տարբեր խմբավորումներին, մյուս կողմից` սիրիական զինված ընդդիմադիր խմբավորումներին:

Հրադադարի ռեժիմը չի  վերեբերելու «Իսլամական պետություն» (ԻՊ) և Սիրիայի տարածքում գործող այլ ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարին:

Անկարայի և Մոսկվայի համաձայնության շրջանակներում նախատեսվում է ջանքեր գործադրել հրադադարը այս գիշեր ուժի մեջ մտցնելու ուղղությամբ:

Նշվում է, որ հրադադարի` հաջողությամբ գործելու դեպքում Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդությամբ Աստանայում Սիրիայի կառավարության և ընդդիմադիրների միջև բանակցություններ կսկսվեն:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ