14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Ղարաբաղի մասին Բորդյուժայի հայտարարությանը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը  արձագանքել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի՝ Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ տեղի ունեցած դիվերսիոն փորձի վերաբերյալ մեկնաբանության մեջ հնչած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» ձևակերպմանը:

Պատասխանելով ադրբեջանական APA լրատվական գործակալության հարցմանը՝ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը նշել է, որ ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հստակ կերպով ամրագրված է Երևանում 2016թ.-ի հոկտեմբեր 14-ին համատեղ արված հայտարարության մեջ, ինչպես նաև հավելել, որ Ռուսաստանը շարունակում է իր աջակցությունը հայտնել այս տարվա մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնք միտված են հակամարտության գոտում բախումների սրացում թույլ չտալուն և խաղաղ պայմաններում բանակցությունների գործընթացի շարունակման հնարավորության պայմանների ապահովմանը:

«Վերահաստատում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով լուծման վերաբերյալ միջազգային իրավունքի նորմերին համապատասխանող մեր դիրքորորոշումը, որն արձանագրված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Հելսինկյան Եզրափակիչ Արձանագրությունում, որոնք վերաբերում են ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի բացառմանը, պետությունների տարածքային ամբողջականությանը և ժողովուրդների ազատությանը իրավահավասարությանը և ազատ ինքնորոշման իրավունքին», – իր հայտարարությունը եզրափակել է ՌԴ ԱԳՆ-ն:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ