19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

ԼՂՀ-ում մեկնարկել է զորակոչը

Հունվարի 9-ին բանակի կենտրոնական հավաքակետում կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում` նվիրված 2017թ. զորակոչի առաջին խմբաքանակի ընդունմանը, որին ներկա էին ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, գեներալ-մայոր Կամո Վարդանյանը, ՊԲՀ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանը, արցախյան գոյամարտի վետերաններ, հասարակական կազմակերպությունների և հոգևոր դասի ներկայացուցիչներ: Ողջունելով զորակոչիկներին՝ վերջիններս մաղթել են բարի ծառայություն և վստահություն հայտնել, […]

Սաակաշվիլիի կուսակցությունը Վրաստանում պառակտվում է

Վրաստանում երբեմնի իրենից հզոր քաղաքական ուժ «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը, որի հիմնադիրը նախկին նախագահ Մ․ Սաակաշվիլին է, պառակտման եզրին է: Դեռևս նախընտրական քարոզչության շրջանում (խորհրդարանական ընտրությունները կայացել են 2016թ.-ի հոկտեմբերի 8-ին), ապա նաև ընտրությունների ավարտից հետո արդեն իսկ պարզ էր, որ նշված քաղաքական ուժը ներկուսակցական լուրջ խնդիրներ ունի, որոնք հիմնականում պայմանավորված էին/են տարբեր, հիմնականում երկու […]

Վրաստանի վարչապետը հայերեն լեզվով շնորհավորել է Սուրբ ծնունդը

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին նախօրեին Ֆեյսբուքի իր էջում հայերեն շնորհավորել է հայերի Սուրբ ծնունդը։ «Մեր հայ համաքաղաքացիներին և եղբայրական հայ ժողովրդին շնորհավորում եմ Քրիստոսի Սուրբ Ծննդեան և Աստուածյայտնութեան Տօնի առթիվ: Գովարժան է, որ մենք պահպանել ենք բարեկամությունն ու եղբայրությունը, որոնք դադերով են շարունակվում: Համոզված եմ , որ վրացիներն ու հայերը սիրով ու հարգանքով շարունակելու ենք համակեցությունն և […]

Թուրքիայի անվտանգությունը սկսվում է ոչ թե Կարսում, այլ Նախիջևանում․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր երկրի անվտանգության ապահովման գործում կարևորել է Նախիջևանի և մի շարք անդրսահմանային տարածքների դերը: Թուրքական իշխանամետ «Yeni Şafak» թերթի կայքի տեղեկացմամբ՝  Քեչիյորենի մետրոպոլիտենի բացման ժամանակ ելույթ ունեցած Էրդողանը անդրադարձել է ահաբեկչության դեմ պայքարի խնդիրներին: Նշել է, որ իրենց շատ լավ հայտնի է երկրի ներսում կատարվող ահաբեկչական գործողությունների և Սիրիայում ու […]

«Քրիստոս ծնավ և հայտնեցավ, ձեզի, մեզի մեծ ավետիս». Փայլանի շնորհավորանքը մեջլիսի ամբիոնից

Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) հայ պատգամավոր Գարո Փայլանը հունվարի 5-ին մեջլիսում ունեցած իր ելույթն ավարտել է հայերեն արտահայտությամբ: Փայլանն առաջարկել է բոլորին՝ միասին շնորհավորել Հիսուս Քրիստոսի ծննդյան տոնը՝ թուրքական մեջլիսի ամբիոնից հնչեցնելով հայ հավատացյալների շրջանում օգտագործվող ավետիսի խոսքերը. «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, ձեզի մեզի մեծ ավետիս»: Հայ պատգամավորն այս ելույթի տեսագրությունը տեղադրել է ֆեյսբուքյան […]

Հակառակորդը նռնականետ է կիրառել. ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են

Հունվարի 5-ին եւ լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 35 անգամ: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը: Այդ ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 350 կրակոց: Հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ ենթափողային նռնականետ (2 արկ): Արցախի […]

Հերոս Նարեկին տեսա երազում. երազի ու իրականության սահմանագծին

Արմինե Կարախանյանը (Նռան Հատ) իր տեսահորիզոնում մի կարոտ ունի ու մի հավատամք; Հավատում է, որ հայ զինվորը միշտ հաղթելու է, կարոտում է իր չտեսած, բայց հոգում մեջ եփվող Հայաստանը: Henaran.am-ի թղթակիցը փորձեց պատառիկներ պոկել այս ինքնատիպ հայի ապրածից ու նրա զգացածը դարձնելով ժամանակի պատում ներկայացնել  Ձեզ. «Միշտ սիրել եմ հայրենիքս ու շարունակում եմ այն սիրել: […]

Թուրքիայի իշխանությունները երկարաձգել են երկրում արտակարգ դրության ռեժիմը

Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմը, որը մտցվել էր հուլիսին պետական հեղաշրջման փորձից հետո, երկրի խորհրդարանի կողմից երկարաձգվել է եւս 3 ամսով, մինչեւ ամպրիլի 19-ը, հաղորդում է Anadolu-ն։ Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմը մտցվել էր հեղաշրջման փորձից հետո 3 ամսով, ապա երկարաձգվել եւս 3 ամսով։

ԼՂ ՊՆ-ից տեղեկացնում են

Հունվարի 2-ին և լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 50 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց: Հյուսիս-արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 մմ-ոց ականանետ /1 արկ/: Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ դիրքապահ ուժերը ձեռնարկել են […]

Արցախի նախագահը Թալիշում ծանոթացել է կատարվող աշխատանքներին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 31-ին  այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ, տեղում ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին եւ ներկա գտնվել գյուղում կազմակերպված ամանորյա տոնական միջոցառմանը: Երկրի ղեկավարը շնորհավորել է բոլորին տոների կապակցությամբ՝  մաղթելով ամենայն բարիք:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի