26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Թուրքիայի դատախազությունը պոլսահայ ոսկերչին սպանած 3 հայ մեղադրյալի համար ցմահ բանտարկություն է պահանջել

2015-ի փետրվարին Ստամբուլի Շիշլի թաղամասում ազգությամբ հայ 85-ամյա Հակոբ Դեմիրջիին սպանելու և նրա տունը կողոպտելու մեջ մեղադրվող ազգությամբ հայ կասկածյալներից 3-ի համար դատախազությունը պահանջել է խստացված ռեժիմի ցմահ բանտարկություն և 24-ից 41 տարվա ազատազրկում: Մնացած 9 կասկածյալների համար արդարացման որոշում է պահանջվել:

Ըստ թուրքական «Haberturk» թերթի կայքի` Ստամբուլի ծանր հանցագործությունների 7-րդ դատարանում տեղի ունեցած նիստի ժամանակ դատախազության կողմից հրապարակված մեղադրական եզրակացության մեջ հանցագործությունն անմիջականորեն իրականացրած Արամ Հովհաննիսյանին, Արթուր Այվազյանին ու Սերգեյ Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել միանգամից մի քանի հոդվածով:  Կանխամտածված սպանության համար դատախազությունը նրանց համար պահանջել է ցմահ, իսկ դիտավորյալ սպանության փորձի, կանխամտածված կողոպուտի և սեփականությանը վնաս հասցնելու հոդվածներով 22-ից 41-ական տարվա ազատազրկում:

Մյուս 9 կասկածյալների վերաբերյալ փաստերի բացակայության հիմնավորմամբ դատախազությունը պահանջել է արդարացնել նրանց:

Դեմիրջի ընտանիքի փաստաբան Մեհմեթ Օրալը պահանջել է մեղադրանք առաջադրել նաև մնացած 9 կասկածյալներին` հայտարարելով, որ վերջինների վերաբերյալ ևս ապացույցներ կան:

Դատավարության հաջորդ նիստը տեղի է ունենալու փետրվարի 8-ին:

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Ստամբուլի հայաշատ Շիշլի թաղամասի Հարբիյե Ջումհուրիյեթ պողոտայում գտնվող իր բնակարանում սպանվել էր  Դեմիրջին, ով շուրջ 40 տարի աշխատել է որպես ոսկերիչ: Կապկպելով Դեմիրջիին և նրա կնոջը՝ 79-ամյա Սեդա Աիդա Դեմիրջիին, հանցագործները  վերցրել էին տանը եղած թանկարժեք իրերը և հեռացել: Ոստիկանությանը և փրկարարներին հաջողվել էր ժամանակին փրկել կնոջ կյանքը, սակայն տարեց տղամարդը խեղդամահ էր եղել:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ