10 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Արտակարգ պատահար Թբիլիսիում. կրակել են նախագահի փեսային

Վրացական ԶԼՄ-ները չորեքշաբթի երեկոյան հաղորդել են Թբիլիսիում տեղի ունեցած միջադեպի մասին, որի հետևանքով, ենթադրաբար, հրազենային վնասվածք է ստացել երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի փեսան` Մինդիա Գոգոչուրին: Արդեն հաղորդվել է, որ Մինդիա Գոգոչուրին ամուսնացած է Գեորգի Մարգվելաշվիլիի խորթ դստեր՝ Վրաստանի առաջին տիկին Մակա Չիչուայի առաջին ամուսնությունից ունեցած աղջկա հետ: «Ռուսթավի-2» հեռուստաընկերության տարածած նախնական տեղեկություններով՝ Մինդիա Գոգոչուրիի վրա հրազենով մեկ անգամ են կրակել: Նա շտապ հիվանդանոց է տեղափոխվել:

Քիչ առաջ Հանրապետական հիվանդանոցում ավարտվել է նրա վիրահատությունը:

Վկայակոչելով Վրաստանին ՆԳ նախարարությանը՝ հեռուստաընկերությունը հայտնել է, որ միջադեպի ժամանակ նախագահի փեսայի հետ Բալանչիվաձե փողոցում վիրավորվել է նաեւ նրա ընկերը:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ