20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ցեղասպանություն բառն ասելու համար Գարո Փայլանին զրկել են խորհրդարանի 3 նիստի մասնակցությունից

Թուրքիայի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների 11-րդ հոդվածի քննարկման ժամանակ ելույթ ունեցած ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Գարո Փայլանն անդրադարձել է 1913-1923 թթ-ին Թուրքիայի փոքրամասնությունների ոչնչացմանը: Փայլանը շեշտել է, որ այդ տարիների ընթացքում հայերը, ասորիները, հույները և հրեաները, ցեղասպանությունների ու բռնագաղթերի ենթարկվելով, հեռացվել են այդ տարածքներից:

Ըստ հայկական «Ագոսի»` ցեղասպանություն բառը հնչեցնելուց հետո իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) պատգամավորները ոստքի են կանգնել ու սկսել տեղից բղավել Փայլանի վրա: Նիստը վարող մեջլիսի փոխխոսնակ Ահմեթ Այդընն էլ Փայլանից պահանջել է «ուղղել» խոսքը:

Փայլանը, շարունակելով ելույթը, մասնավորապես ասել է. «Մի ժամանակ 40 տոկոսն էինք կազմում, հիմա մեկ հազարերորդ մասն ենք կազմում: Ուրեմն մեր գլխին մի բան եկել է…

Ես ցեղասպանություն եմ անվանում, դուք ինչ ուզում եք` անվանեք: Եկեք անվանումը միասին որոշենք ու շարունակենք մեր ճանապարհը: Հայ ժողովուրդը շատ լավ գիտի, թե ինչ է իր գլխին եկածը: Պապիս ու նախնիներիս գլխին եկածը ես շատ լավ գիտեմ: Եկեք դուք դրեք անվանումը, ու բոլորս միասին առերեսվենք»:

Հայ պատգամավորի այս խոսքերի վրա ԱԶԿ-ական պատգամավոր Մեթին Քյուլունքը բղավել է. «Այդ ցեղասպանություն բառը ուղղվելու է», ինչից հետո որոշ պատգամավորներ շարժվել են դեպի Փայլանը: Լարվածությունը թուլացնելու համար նիստը վարողը ընդմիջում է հայտարարել:

Ընդմիջումից հետո մի շարք պատգամավորներ ելույթ են ունեցել ու «քննադատել» Փայլանին` ցեղասպանություն բառը խորհրդարանում օգտագործելու համար:

Նշվում է, որ հայ պատգամավորին որպես պատիժ արգելվել է մասնակցել խորհրդարանի առաջիկա 3 նիստին, իսկ նիստի արձանագրություններից հեռացվել է ելույթում կիրառված ցեղասպանություն բառը: Այս որոշման մասին հայտարարությունից հետո Փայլանը և HDP-ական պատգամավորները լքել են նիստերի դահլիճը:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ