15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Գազպրոմ»-ը դատի է տալիս թուրքական կազմակերպություններին

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը պատրաստվում է դատի տալ թուրքական այն ընկերություններին, որոնց հետ գազի սակագնի հարցում չի հաջողվել համաձայնության գալ։

Թուրքական «Dunya» լրատվական կայքը, հղում անելով ռուսական աղբյուրներին, հայտնում է, որ չնայած նրան, որ ռուս-թուրքական հարաբերությունները կարգավորման փուլ են մտել, գազի հարցում կոնֆլիկտը գնալով խորանում է։

Ըստ աղբյուրի՝ «Գազպրոմը» Ստոկհոլմի արբիտրաժային դատարանում հայց կներկայացնի թուրքական մի քանի մասնավոր կազմակերպությունների դեմ, որոնք չեն ընդունել 2017 թվականի համար իր սահմանած գազի սակագինը, համարելով այն բարձր և զեղչ պահանջել։ Ներկայումս նախապատրաստվում են փաստաթղթերը։

Վերոնշյալ թուրքական կազմակերպությունները երկրում տարեկան 10 միլիարդ ք/մ գազ են վաճառում։

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ