14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԼՂ հարցով այնպիսի որոշում չի կայացվի, որին ժողովուրդը դեմ լինի․ վարչապետ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։

Նա նշեց, որ ոչ ոք չի կարող Արցախի հարցով որոշում կայացնել՝ առանց ժողովրդի համաձայնության: Վարչապետը վստահություն հայտնեց, որ Հայաստանը տրամաբանական բանակցությունների արդյունքում կարողանալու է ապահովել իր հաղթանակը և անվտանգությունը։

«Այս պահին անտրամաբանական եմ համարում խոսել այն թեմայով, թե ինչ սցենարով կընթանան բանակցությունները, բայց վստահ եմ, որ մենք ունենք տարբերակ, որպեսզի այդ բանակցությունների միջոցով ապահովենք մեր անվտանգությունն ու հաղթանակը»,- ասաց նա։

Անդրադառնալով փոխզիջումների խնդրին՝ Կարեն Կարապետյանը նշեց, որ նայած, թե ինչն ենք զիջում։

« Երբ ժամանակը գա, կարելի է խոսել այդ մասին: Փոխզիջման առարկա կարող են լինել ոչ միայն տարածքներ, այլ նաեւ կարգավիճակ եւ շատ այլ բան: Ես համոզված եմ, որ այս հարցում չի կայացվելու մի որոշում, որին դեմ կլինեն Հայաստանի քաղաքացիները։ Դա շատ մեծ պատասխանատվություն է»,- նշեց վարչապետը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ