14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Խնդրի լուծման բանալին կողմերի ձեռքում է․ Զախարովա

«Այդ ողբերգական միջադեպը տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նախօրեին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ հարցին։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը դեկտեմբերի 29-ին դիվերսիոն ներթափանցման փորձ էր իրականացրել, ինչի հետեւանքով ադրբեջանական կողմը 7 զինծառայողի է կորցրել, այդ թվում՝ մեկ զինծառայողի մարմինը մնացել է հայկական կողմում: Քանի որ դեռեւս քննություն է ընթանում, հայկական կողմը սպանվածի մարմինը դեռ Ադրբեջանին չի փոխանցել, ինչին Բաքուն նյարդային կերպով է արձագանքում։

Անդրադառնալով նրան, թե այս հարցին ինչպիսի վերաբերմունք ունի ՌԴ ԱԳՆ-ն, Զախարովան ասել է․

«Այդ ողբերգական միջադեպը տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Մենք գտնում ենք, որ կողմերը պետք է իմաստություն եւ անկասկած դիվանագիտական հնարավորություններ գտնեն, բոլոր հնարավորություններն օգտագործեն, որպեսզի այդ շատ բարդ իրավիճակը  կարողանան լուծել։ Խնդրի լուծման բանալին երկու կողմերի ձեռքերում է»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ