19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Թուրքիան բանտարկված լրագրողների թվով աշխարհում առաջինն է

Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ-ԼՊԿ) 2016 թվականի համար հրապարակել է լրագրողներին ամենաշատը բանտարկող երկրների վերաբերյալ զեկույց: Ըստ այդմ՝ բանտարկված լրագրողների ընդհանուր թիվն աշխարհում այս պահին հասնում է 259-ի: Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի` 81 բանտարկած լրագրողների թվով աշխարհում այդ ցուցանիշով բացարձակ առաջատարը Թուրքիան է: Նշվում է, որ մինչ այժմ որևէ երկրում այսպիսի մեծ թվով լրագրողներ չեն […]

Պոլսո հայոց պատրիարքարանը դատապարտել է Ստամբուլի ահաբեկչությունը

Պոլսո Հայոց պատրիարքարանը դատապարտել է դեկտեմբերի 10-ի երեկոյան Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունները: Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակոս» թերթի փոխանցմամբ՝ նախօրեին Ստամբուլի Բեշիքթաշ շրջանում հիշատակի արարողություններ են իրականացվել: Դրանց մասնակցել են նաև պատրիարքարանի ներկայացուցիչները՝ ծաղկեպսակ դնելով դեպքի վայրում: Իսկ Գումգափուի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում կիրակի օրը Պոլսո հայոց պատրարքի փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի կողմից մատուցված պատարագի […]

Ֆրանսիան շարունակում է ջանքեր գործադրել՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման համար․ համանախագահ

Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում։ Նա այնտեղ հանդիպել է արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի եւ նախագահ Իլհամ Ալիեւի հետ, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն։ «Բաքու կատարած այցի ժամանակ դեսպան Վիսկոնտին ևս մեկ անգամ հաստատել է Ֆրանսիայի վճռական դիրքորոշումը՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ համատեղ ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության անաչառ և […]

Դիարբեքիրում ռազմական ինքնաթիռ է ընկել

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր շրջանի Չարըքլը գյուղի մոտակայքում  Թուրքիայի օդուժին պատկանող «F16» տիպի ռազմական ինքնաթիռ է ընկել: Ինքնաթիռը ուսումնական թռիչք իրականացնելիս է եղել: Ըստ թուրքական «Ensonhaber» լրատվական կայքի՝ առայժմ հայտնի չէ, թե ինչ պատճառով է ինքնաթիռը ընկել: Միայն նշվում է, որ ինքնաթիռի օդաչուն հասցրել է կատապուլտ լինել: Տեղի ունեցածի կապակցությամբ ըստ թուրքական «Milliyet»  թերթի կայքի` […]

Սերժ Սարգսյանը մտահոգված է. Ժողովուրդ

Աշխատանքային այցով Արցախ մեկնած Սերժ Սարգսյանը սահմանագոտի կատա­րած ատելություններից եւ խորհրդակցու­թյուններից հետո` նախօրեին, Ստեփանակերտում հանդիպել է Հայաստանի եւ Արցախի մշակութային գործիչներին: Զինվորական համազգեստով մտավորականների հետ հան­դիպմանը մասնակցող Սարգսյանը մի քանի ուշագրավ հայտարարություններ է արել: Պատասխանելով Երեւանի տիկինիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանի հար­ցին, թե ինչու է հենց այս օրերին որոշել այցե­լել Ղարաբաղ Ս. Սարգսյանը պատասխանել է. […]

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաեւ Արցախում

Դեկտեմբերի 13-ին, տեղական ժամանակով ժամը 04.33-ին (Գրինվիչի ժամանակով` 00.33) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4.5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Ադրբեջանի տարածքում (Շամախի քաղաքից 33 կմ դեպի հյուսիս-արևմուտք): Երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.900 և արևելյան երկայնության 48.500: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 15 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն […]

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը դատապարտել է Ստամբուլի պայթյունները

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը  դատապարտել է դեկտեմբերի 10-ի երեկոյան` Ստամբուլում տեղի ունեցած պայթյունները: Ինչպես հաղորդում է թուրքական «Yenisafak» թերթի կայքը, այդ մասին Քարթերը գրավոր հայտարարություն է արել, որում մասնավորապես նշվում է, որ այդ ահաբեկչական հարձակումը միայն ավելի է ամրապնդելու ԱՄՆ-ի  և վերջինիս դաշնակից հանդիսացող Թուրքիայի համերաշխությունը նման երևույթների դեմ պայքարում: Քարթերը նաև շեշտել է, […]

Ստամբուլի պայթյունների զոհերի թիվը հասել է 41-ի

Դեկտեմբերի 10-ի երեկոյան Ստամբուլի Բեշիքթաշ շրջանում գտնվող Vodafone Arnea մարզադաշտի հարակից տարածքում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունների զոհերի թիվը հասել է 41-ի, որոնցից 33-ը ոստիկան են: Վիրավորների թիվը անցնում է 155-ը: Պայթյունի կազմակերպման հետ առնչություն ունենալու համար արդեն կա 13 ձերբակալված: Հիշեցնենք, որ առաջին պայթյունը տեղի էր ունեցել մարզադաշտի հարևանությամբ գտնվող Գազհանե պողոտայում, որտեղ հավաքված են […]

Ստամբուլի պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Քուրդիստանի ազատության բազեներ» խմբավորումը

Դեկտեմբերի 10-ի երեկոյան` Ստամբուլի Բեշիքթաշ շրջանում գտնվող «Vodafone Arena» մարզադաշտի հարակից տարածքում տեղի ունեցած  պայթյունների պատասխանատվությունը  ստանձնել է  «Քուրդիստանի ազատության բազեներ» (TAK) կազմակերպությունը: Նշվում է, որ հարձակումն իրականացվել է քրդերի առաջնորդ Աբդուլահ Օջալանի բանտարկության և երկրի արևելյան քրդաբնակ շրջաններում շարունակվող ռազմական օպերացիաների պատճառով: Այս մասին, ըստ BBC-ի, տեղեկություն է հրապարակվել կազմակերպության կայքում: Լուրը հաստատվել է […]

Կրկնակի ահաբեկչություն Ստամբուլում․ կան տասնյակ զոհեր ու հարյուրավոր վիրավորներ /վիդեո/

Դեկտեմբերի 10-ի երեկոյան` Թուրքիայի ժամանակով 22:30-ի սահմաններում,  Ստամբուլի Բեշիքթաշ շրջանում գտնվող Vodafone Arnea մարզադաշտի հարակից տարածքում որոտացել են պայթյուններ: Առաջինն իրականացվել է հեռակառավարմամբ, երբ պայթեցվել է պայթուցիկով բեռնված ավտոմեքենան, իսկ երկրորդը իրականացվել է մահապարտ ահաբեկչի կողմից: Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի հրապարակած տվյալների համաձայն՝ ահաբեկչական հարձակումների հետևանքով եղած զոհերի թիվն այս պահին կազմում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի