03 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Պայթյուն Թուրքիայում. կան վիրավորներ

Դեկտեմբերի 17-ի առավոտյան Թուրքիայի Կայսերի քաղաքի Էրջիյես համալսարանի դիմաց պայթյուն է որոտացել։ Թուրքական «Haberler» լրաատվական կայքը, ի մի բերելով բոլոր լուրերն ու ականատեսների վկայությունները, հայտնում է, որ պայթուցիկով բեռնված թեթև մարդատար մեքենա է պայթել։
Ականատեսների խոսքերով` մեքենան մոտեցել և կանգնել է ավտոբուսի կողքին, որից հետո էլ որոտացել է պայթյունը։
Նշվում է, որ հասարակական տրանսպորտի մեջ զինվորներ են եղել։ Կան զոհեր և վիրավորներ, որոնց թվի մասին առայժմ ստույգ տեղեկություններ չկան:
Նախնական տվյալների համաձայն՝ վիրավորների թիվը կազմում է մոտ 2 տասնյակ:
Աղբյուր` Ermenihaber.am

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ