19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Սերգեյ Լավրովին

Դեկտեմբերի 8-ին ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի 23-րդ նստաշրջանին մասնակցող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Զրուցակիցները քննարկեցին Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղմանն ուղղված քայլերը: Կողմերը համակարծիք էին, որ ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ […]

Դիարբեքիրի ավերված հայկական եկեղեցիներից երկուսը կվերակառուցվեն

Դիարբեքիրի Սուր շրջանում 2015թ. տեղի ունեցած զինված բախումների հետևանքով մեծ վնաս կրած պատմական կառույցները կվերականգնվեն: Թուրքական պետական «Andolu» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությունը շուրջ 40 մլն լիրա (մոտ 12 մլն դոլար) է տրամադրել՝  Սուրում գտնվող 11 պատմական շինությունների վերակառուցման համար: Այդ շինությունների ցանկում ընդգրկված են նաև հայկական կաթոլիկ և բողոքական եկեղեցիները, որոնք հատկապես […]

ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարները ԼՂ հարցի վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել

Համբուրգում ընթացող ԵԱՀԿ նախարարական գագաթնաժողովի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները` ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Մարկ Էյրոն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարության մեջ շեշտվում է, որ համանախագահող երկրները լիովին հանձնառու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության […]

Ադրբեջանը շարունակում է սրել իրավիճակը

Դեկտեմբերի 8-ին ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի 23-րդ նիստի շրջանակներում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Համբուրգում հանդիպում ունեցավ Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: ԵԱՀԿ-ում գերմանական նախագահության համատեքստում մտքեր փոխանակվեցին կազմակերպության գործունեության, Համբուրգի նախարարական խորհրդի օրակարգին վերաբերող հարցերի շուրջ: Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց ԵԱՀԿ գերմանական նախագահության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հիմնախնդրի բացառապես […]

Թուրքիայում վերանորոգված հայկական եկեղեցին հնարավոր է մանկական գրադարանի վերածվի

Թուրքիայի կենտրոնական Նիղդե նահանգում գտնվող հայկական եկեղեցին վերանորոգվել է: Այս մասին տեղեկացնող թուրքական «Sondakika» լրատվական կայքը գրում է, որ այժմ աշխատանքներ են սկսվել եկեղեցին մանկական գրադարանի վերածելու համար: Նահանգային խորհուրդը դեկտեմբերին կայացած ժողովի ժամանակ քննարկել է եկեղեցին մշակույթի նախարարության գրադարանների և  հրատարակչությունների հարցերով զբաղվող վարչությանը հանձնելու հարցը: Առաջարկն ուղարկվել է կրթության, մշակույթի հարցերով հանձնաժողով: Եկեղեցին […]

Հրադադարի ռեժիմը պետք է լինի անխախտ․ Շտայնմայեր

ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Համբուրգում, ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մեկնարկին խոսել է ԼՂ հիմնախնդրից։ Նա իր  լիակատար աջակցություն է հայտնել Մինսկի խմբի գործընթացին: Նա հայտարարել է, որ ապրիլին շփման գծում տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, թե որքան վտանգավոր է ԼՂ հակամարտությունը, թե որքան անհրաժեշտ է ամրագրել հրադադարի ռեժիմը: : «Լեռնային […]

Գերմանիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն` բացատրություններ տալու

Անկարայում Գերմանիայի դեսպան Մարդին Էրդմանը  հրավիրվել  է Թուրքիայի արտգործնախարարություն: Թուրքական «Haberturk» թերթի կայքը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, գրում է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը բացատրություններ է պահանջել դեսպանից, Գերմանիայի օդանավակայաններից մեկում  Թուրքիայի խորհրդարանի փոխնախագահ Այշե Նուր Բահչեքափըյին ոստիկանության ծառայողների կողմից մի քանի ժամ սպասեցնելու և նրա նկատմամբ ցուցաբերած վատ վերաբերմունքի համար: Թուրքական աղբյուրի պնդմամբ նշյալ […]

Դիտարկում է անցկացվել

Դեկտեմբերի 8-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել  ԼՂՀ  Ասկերանի շրջանի   ուղղությամբ՝ Քենգերլի գյուղի  հյուսիս-արևելքում։ ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են   ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան /Մոլդովա/  և  Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/: Շփման […]

Ռուս-թուրքական հարաբերություններում եղած ճգնաժամն անցյալում է. Յըլդըրըմ

Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում (ՌԴ) գտնվող Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հանդիպել է ռուսաստանցի պաշտոնակից Դմիտրի Մեդվեդևի հետ: «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության հաղորդմամբ` հանդիպմանը քննակվել են առևտրատնտեսական, գյուղատնտեսական, էներգետիկ, մշակութային և քաղաքական ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր: Առանձին անդրադարձ է կատարվել սիրիական ճգնաժամին: Հանդիպմաը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի վարչապետը, անդրադառնալով երկու երկրների հարաբերությունների կարգավորման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի