12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը դատապարտել է Ստամբուլի պայթյունները

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը  դատապարտել է դեկտեմբերի 10-ի երեկոյան` Ստամբուլում տեղի ունեցած պայթյունները: Ինչպես հաղորդում է թուրքական «Yenisafak» թերթի կայքը, այդ մասին Քարթերը գրավոր հայտարարություն է արել, որում մասնավորապես նշվում է, որ այդ ահաբեկչական հարձակումը միայն ավելի է ամրապնդելու ԱՄՆ-ի  և վերջինիս դաշնակից հանդիսացող Թուրքիայի համերաշխությունը նման երևույթների դեմ պայքարում:

Քարթերը նաև շեշտել է, որ ԱՄՆ-ն Թուրքիայի հետ թե ՆԱՏՕ-ի շրջանակներում, թե «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ գործող դաշնակցային ուժերի կազմում, սերտ աշխատանքները շարունակելու է:

Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ Սպիտակ տան Ազգային Անվտանգության խորհրդի խոսնակ Նեդ Փրայսը ևս խստորեն դատապարտել էր  Ստամբուլի Բեշիքթաշում գտնվող «Vodafone Arena» մարզադաշտի հարակից տարածքում իրականացված պայթյունները:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ