Խորհրդարանին է ներկայացվել «ԼՂՀ 2017 թվականի պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը

Դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էր խորհրդարանի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուսլան Իսրայելյանը: Նիստի օրակարգային թեման «ԼՂՀ 2017 թվականի պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագիծն էր: Գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի պաշտոնական ծանոթացման առաջին միջոցառմանը ներկա էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, […]