Թուրքիայի վարչապետը պաշտոնական այցով մեկնում է Ռուսաստան

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը այսօր պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Ըստ թուրքական «Yenimeram.com.tr» լրատվական կայքի` Յըլդըրըմը դեկտեմբերի 5-ից 7-ը Մոսկվայում և Կազանում մի շարք հանդիպումներ կանցկացնի Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Առաջին անգամ վարչապետի պաշտոնում Ռուսաստան այցելող Յըլդըրըմը մեկնել բավական պատկառելի պատվիրակության ուղեկցությամբ, որոնց թվում կան մի շարք նախարարներ, պատգամավորներ ու գործարարներ:
Յըլդըրըմին կհյուրընկալի Ռուսաստանցի պաշտոնակից Դմիտրի Մեդվեդևը: Թուրքիայի վարչապետին կընդունի նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Հանդիպումներում քննարկվելու են վիզային ռեժիմի վերացման, առևտրի մեջ թուրքական և ռուսական արժույթների կիրառման, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային այլ հարցեր:
Սպասվում է, որ հանդիպման արդյունքում պայմանավորվածություն ձեռք կբերվի թուրքական պտուղ-բանջարեղենի ներկրման նկատմամբ կիրառվող բոլոր սահմանափակումների վերացման համար:
Նշվում է, որ հանդիպման օրակարգային թեմաներից են լինելու նաև ղարաբաղյան և կիպրական հիմնախնդրները:
Քննարկվելու է նաև ռուսական արտադրության մեծ հեռահարության հակաօդահին պաշտպանության համակարգերի նկատմամբ Թուրքիայի հետաքրքրվածության հարցը:
Տարածաշրջանային խնդիրներից հատուկ ուշադրության կարժանանան Սիրիայի Հալեպ քաղաքի շուրջ տեղի ունեցող զարգացումների ու Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրման գործողության հետ կապված թեմաները: